Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կարտոֆիլ — 6 հատ
- Կարմիր սոխ — 1 հատ
- Շաքարավազ — 1 թեյի գդալ
- Աղ — ½ թեյի գդալ
- Գինու (խնձորի) քացախ — 1 ճաշի գդալ
- Եռացրած ջուր — 50 մլ
- Մարինացված վարունգ — 5 հատ
- Սամիթ, մաղադանոս — 20 գ

Սոուսի համար․
- Կաթ — 50 մլ
- Բուսական յուղ — 100 մլ
- Աղ — 1/3 թեյի գդալ
- Սև պղպեղ — 1/3 թեյի գդալ
- Չորացրած սխտոր — 1/3 թեյի գդալ
- Մանանեխ — ½ թեյի գդալ
- Քացախ — 1,5 թեյի գդալ

Պատրաստման եղանակը․
Մաքրեք կարմիր սոխը, կտրատեք բարակ շերտերով, լցրեք խոր ամանի մեջ, ավելացրեք աղ, շաքարավազ, քացախ և տաք ջուր, մանրակրկիտ խառնեք և մարինացրեք 10 րոպե:
Կարտոֆիլը եփեք կեղևով այնքան, մինչև փափկի: Ապա սառեցրեք և մաքրեք կեղևը: Կարտոֆիլը կտրատեք մեծ խորանարդիկներով կամ շերտերով:

Կտրատեք թթու վարունգը շերտերով և լցրեք կարտոֆիլի վրա: Սոխը լավ քամեք մարինադից, լցրեք մնացած բաղադրիչների վրա: Մանր կտրատեք թարմ սամիթն ու մաղադանոսը և լցրեք աղցանի վրա:
Աղցանին կարող եք ավելացնել մայոնեզ կամ կաթի և բուսական յուղի հիման վրա առանձին սոուս պատրաստել: Դա անելու համար բաղադրիչները բաժակի մեջ հարեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի, ավելացրեք մանանեխ և համեմունքներ, քացախ և խառնեք բլենդերով: Աղցանը համեմեք աղով և աղացած պղպեղով` ըստ ճաշակի, մանրակրկիտ խառնեք ու մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն