Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- 5 կարտոֆիլ
- 1 սոխ (կարմիր)
- 2 մեծ թթու վարունգ
- 1 փունջ մաղադանոս
- 150 մլ թթվասեր
- 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
- Մանանեխ՝ ըստ ճաշակի
- Կես կիտրոնի հյութ
- Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․
Նախ պետք է եփել մաքրված կարտոֆիլը: Այն պետք է լինի փափուկ, բայց չփշրվող։ Մինչ կարտոֆիլը եփվում է, մանր կտրատեք վարունգը, սոխը և մաղադանոսը։ Եթե վարունգները փոքր են, ապա պետք է վերցնեք 2 հատից ավելի։ Վարունգի և սոխի ծավալը պետք է մոտավորապես հավասար լինի։ Կարտոֆիլից ջուրը քամեք և լցրեք խոր ամանի մեջ։ Տաք կարտոֆիլը հենց ամանի մեջ կտրատեք դանակով:

Այս փուլում ամեն ինչ պետք է արագ անել, քանի որ որքան տաք է կարտոֆիլը, այնքան այն ավելի լավ կկլանի մյուս բաղադրիչների համերն ու բույրերը։ Կտրած կարտոֆիլին ավելացրեք ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, պղպեղ և աղ։ Ավելացրեք կտրատած մաղադանոսը, թթվասերը, սոխը, վարունգն ու մանանեխը և նրբորեն խառնեք։ Աղցանը կարելի է ուտել տաք վիճակում, բայց սառած վիճակում այն բոլորովին այլ համ ունի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն