Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Չինական կաղամբ — 1 հատ
- Վարունգ — 1 հատ
- Ձու — 2 հատ
- Ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ
- Կարմիր սոխ — 1/2 հատ
- Սուլուգունի պանիր — 150 գ
- Համեմ — 1 փունջ
- Սև պղպեղ — ըստ ճաշակի
- Աղ — ըստ ճաշակի

Սոուսի համար․
- Մայոնեզ — 1 ճ.գ.
- Թթվասեր — 2 ճ.գ.
- Մանանեխ — 1 թ․գ․
- Կիտրոնի հյութ — 1 ճ․գ․

Պատրաստման եղանակը․
Սոխը մանր կտրատեք և մարինացրեք ջրի մեջ՝ ավելացնելով մեկ գդալ շաքարավազ և քացախ (մարինադը պետք է թթու համ ստանա), թողեք 20 րոպե։
Առանձին հարեք ձվերը և մի փոքր աղ լցրեք։ Տապակեք երկու բարակ բլիթներ։ Զգուշորեն բացեք ծովախեցգետնի ձողիկները և կտրեք բարակ շերտերով: Չինական կաղամբը մանր կտրատեք և լցրեք ձողիկների վրա։

Սառեցված ձվածեղները կտրատեք բարակ շերտերով և լցրեք ամանի մեջ։ Վարունգը նույնպես կտրատեք բարակ երկար շերտերով։ Մարինադից հանեք սոխը և նույնպես լցրեք մնացած բաղադրիչների վրա։
Եվ, վերջապես, սուլուգունի պանիրը, կտրատեք բարակ երկար շերտերով, լցրեք ամանի մեջ և լավ խառնեք։ Ավելացրեք կտրատած համեմ, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Վերջում լցրեք սոուսը և նորից լավ խառնեք։ Աղցանը լցրեք ափսեի մեջ և մատուցեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն