Անչափ համեղ աղցան դդմիկով և լոլիկով, որը պատրաստվում է շատ պարզ և արագ

Դդմիկով համեղ աղցան պատրաստելու համար Ձեզ հարկավոր է.

  • 250 գրամ դդմիկ,
  • Երկու փոքր լոլիկ,
  • Երկու ատամ սխտոր,
  • Կես փունջ թարմ մաղադանոս և սամիթ,
  • Աղ և սև պղպեղ ըստ ճաշակի,
  • Բուսական յուղ — տապակելու համար,
  • Ոչ ամբողջական գդալ արևածաղկի յուղ։

Պատրաստումը․

Դդմիկը լվացեք, կտրեք ծայրերը և կտրեք միջին չափի շրջանակներ:

Լցրեք բուսական յուղը տապակի մեջ և լավ տաքացրեք:

Դդմիկները դասավորեք նախապես տաքացված տապակի մեջ և տապակեք երկու կողմերից:

Տապակած դդմիկները լցրեք թղթե սրբիչների վրա, որպեսզի այն կլանի ավելորդ յուղը և թողեք, որ սառչի։

Լոլիկները լվացեք, սրբիչով սրբեք և կտրեք ոչ շատ մեծ կտորներով:

Լվացեք կանաչիները, չորացրեք և կտրատեք:

Դդմիկների մեծ շրջանակները կտրեք մեջ տեղից, իսկ փոքրերը թողեք նույն տեսքով և լցրեք խոր ամանի մեջ։

Դրա վրա լցրեք կանաչին և լոլիկը։

Ավելացրեք աղ, պղպեղ և ձիթապտղի յուղ։

Սխտորն անցկացրեք քերիչով, լցրեք նույն ամանի մեջ և լավ խառնեք։

Ահա և պատրաստ է մեր դդմիկով և լոլիկով աղցանը։ Լցրեք այն ափսեի մեջ և մատուցեք։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեք՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: