Անչափ համեղ աղցան «Առանց պատճառի», որը կզարդարի Ձեր տոնական սեղանը

Այս աղցանը ստացվում է քնքուշ, համեղ ու շատ հետաքրքիր:

Անհրաժեշտ է․

  • Մեկ ծովատառեխ,
  • 100 գ հալող պանիր,
  • Երկու կամ երեք խաշած կարտոֆիլ,
  • Մեկ կամ երկու թթու վարունգ,
  • Կանաչ սոխ,
  • Կանաչ ոլոռ,
  • Երկու ձու,
  • Երկու ճաշի գդալ մայոնեզի:

Պատրաստումը․

Կարտոֆիլը եփեք և սառեցրեք, մաքրեք և անցկացրեք քերիչով:

Կարտոֆիլը միանգամից դրեք մատուցվող սկուտեղի վրա: Սա կլինի աղցանի առաջին շերտը:

Ծածկեք կարտոֆիլը մայոնեզով, նախընտրելի է տնական, բայց խանութից գնված մայոնեզը նույնպես լավն է:

Պանիրն անցկացրեք քերիչով և լցրեք սոխի վրա: Որպեսզի պանիրը քերիչին չկպչի, մի փոքր ձեթ քսեք քերիչի վրա:

Քերեք և քամեք նաև վարունգները։ Ցանկության դեպքում այն կարող եք փոխարինել նաև թարմ բանջարեղենով:

Այժմ խաշած ձուն անցկացրեք մանր քերիչով և լցրեք աղցանի վրա։

Կրկին քսեք մայոնեզ և զարդարեք կանաչ ոլոռով: Կարող եք մատուցել: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: