Անչափ համեղ աղցանի բաղադրատոմս, որի համից հաստատ չեք կշտանա

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Եփած կարտոֆիլ — 4 հատ
  • Մարինացված վարունգ — 4 հատ
  • Ձու — 3 հատ
  • Վերամշակված պանիր — 2 հատ
  • Կանաչ սոխ — 2 հատ

Սոուս

  • Բուսական յուղ — 200 մլ
  • Ձու — 1 հատ
  • Աղ — 1/2 թ․գ․
  • Շաքարավազ — 1 ճ․գ
  • Մանանեխ — 1 ճ.գ․
  • Կիտրոնի հյութ — 1 ճ․գ․

Պատրաստման եղանակը․

Խաշած կարտոֆիլը կտրատեք խորանարդաձև։ Մարինացված վարունգը կտրատեք և լցրեք կարտոֆիլի վրա։ Ավելացրեք մանրացված ձվերը, պանիրը՝ խորանարդաձև կտրատված։ Աղցանին ավելացրեք մանրացված կանաչ սոխը։

Տնական մայոնեզն ավելի համեղ և առողջարար կլինի: Բուսական յուղը, ձուն, աղը, շաքարավազը, մանանեխը, կիտրոնի հյութը լցրեք բաժակի մեջ և խառնեք բլենդերով։ Համեմեք աղցանը մայոնեզով և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: