Անչափ համեղ աղանդեր, որի պատրաստման համար կպահանջվի ընդամենը 2 բաղադրիչ

Համեղ, պարզ, արագ և առողջարար: Բառացիորեն մի քանի րոպե, և Դուք կստանաք շատ համեղ աղանդեր, որի համից հաստատ չեք կշտանա: Եթե դեռ չեք փորձել, խորհուրդ եմ տալիս պատրաստել, քանի որ հաստատ կհավանեք:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Սառեցված ելակ — 150 գ
  • Կաթ -100-120 մլ

Պատրաստման եղանակը․

Սառեցրած ելակները լցրեք համապատասխան տարայի մեջ։ Ավելացնել կաթը և հարեք բլենդերով մինչև համասեռ զանգված ստացվի: Դա անելու համար կպահանջվի մոտ 2-3 րոպե:

Այնուհետև ստացված զանգվածը հարեք հարիչով մոտ մեկ րոպե և վերջ՝ աղանդերը պատրաստ է։ Ցանկության դեպքում կարող եք ավելացնել մի քիչ մեղր կամ շաքարավազ՝ ըստ ճաշակի: Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: