Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կարտոֆիլ 400 գր
- Թթվասեր 15% 150 գ
- Սոխ 1 հատ
- Սխտոր 1-2 մեխակ
- Պինդ պանիր 50 գր
- Բուսական յուղ 2 ճ․գ․
- Մեկ պտղունց աղ
- Պրովանսական խոտաբույսերի խառնուրդ 0,25 թեյի գդալ։

Պատրաստման եղանակը․
Պատրաստեք այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է: Կլպեք կարտոֆիլը, սոխը և սխտորը: Ավելի լավ է թթվասերը վերցնել ոչ շատ յուղոտ կամ մի փոքր նոսրացնել ջրով:
Կարտոֆիլը կտրատեք և լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք ջուրը և եփեք 5-10 րոպե։ Լավ քամեք: Յուղով նախապես տաքացրած տապակի մեջ լցրեք կարտոֆիլը և մանրացված սոխը:
Տապակեք միջին կրակի վրա 5-7 րոպե, մինչև սոխը սկսի ոսկեգույն դառնալ: Ավելացրեք թթվասեր, պրովանսական խոտաբույսեր և աղ:

խառնեք, ծածկեք և թույլ կրակի վրա եփեք 7-10 րոպե: Համոզվեք, որ կարտոֆիլը չի այրվում, անհրաժեշտության դեպքում մի քիչ ջուր ավելացրեք: Ամեն ինչ կախված է թթվասերի ճարպի պարունակության տոկոսից, եթե Դուք ի սկզբանե անյուղ եք վերցնում, ապա լրացուցիչ հեղուկ չի պահանջվի: Ստուգեք կարտոֆիլի պատրաստվածությունը, դրանք պետք է լինեն փափուկ: Ավելացրեք սխտոր, խառնեք և թողեք մի րոպե:
Տաք կարտոֆիլը թթվասերի մեջ մատուցելիս շաղ տվեք քերած պանիր: Կարտոֆիլը ստացվում է անուշաբույր, նուրբ և շատ համեղ: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն