Անմոռանալի համեղ ու ախորժելի ուտեստ, որը կպատրաստվի շատ հեշտութամբ

Այսօր Ձեզ ենք առաջարկում հիանալի մի ուտեստ՝ սմբուկը մսի ֆարշով: Փորձեք այն պատրաստել գոնե մեկ անգամ և այն կդառնա Ձեր ընտանիքի ամենասիրելի ուտեստը:

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 2 հատ սմբուկ
  • 200 գր հավի փափկամիս
  • 120 գր պանիր մոցարելլա
  • 2 հատ ձու
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 2 ճաշի գդալ ալյուր
  • Կանաչ սոխ
  • Բուսական յուղ
  • Աղ
  • Աղացած սև պղպեղ
  • Կարմիր պղպեղ։

Պատրաստմն եղանակը․                 

Սմբուկները կտրատեք շրջանաձև (մոտ 2–2.5 սմ հաստությամբ), դանակի օգնությամբ հանեք նաև միջուկը:

Մանր կտրատեք սմբուկի միջուկը, պղպեղը և կանաչ սոխը: Միսը եփեք և կտրատեք, քերիչով անցկացրեք պանիրը:

Ամբողջը լցրեք տարայի մեջ, ավելացրեք ձուն և ալյուրը, համեմեք աղով և պղպեղով:

Թավայի մեջ բուսական յուղ լցրեք, սպասեք, որ տաքանա, շարեք սմբուկի օղակները և տապակեք երկու կողմից 3-4 րոպե:

Օղակները լցոնեք բանջարեղենային միջուկով և տապակեք երկու կողմից ցածր կրակի վրա փակ կափարիչով:

Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

Понравилась статья? Поделиться с друзьями: