Անմահական համով և շատ արագ պատրաստվող ուտեստ. Կարտոֆիլը իտալական ձևով՝ սխտորով և պարմեզանով

Անմահական համով և շատ արագ պատրաստվող ուտեստ. Կարտոֆիլը իտալական ձևով՝ սխտորով և պարմեզանով

Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 2 կգ

2. Կարագ

3. Ձիթայուղ

4. Սխտոր – 4 ատամիկ

5. Աղ, պղպեղ

6. Քերած պարմեզան

7. Կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջեռոցը 200 աստիճան: Կաղապարը յուղապատել:

2. Մաքրել կարտոֆիլը և կտրատել այնպես, ինչպես ցանկանում եք:

3. Թասի մեջ խառնել կտրատված կարտոֆիլը՝ ձիթայուղի, կտրատված սխտորի, աղի, պղպեղի և պարմեզանի կեսի հետ:

4. Տեղավորել կաղապարը ջեռոցի մեջ և եփել 30 րոպե: Հետո վրան ավելացնել մնացած պարմեզանը, նորից ուղարկել ջեռոցը՝ մինչև կարմիր կեղևով պատվելը:

Նյութի Աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: