Անչափ համեղ աղցան <<Սեմյոնովնա>>` կաղամբով, որը կգոհացնի Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին

Հիանալի բաղադրատոմս՝ թարմ և հյութալի աղցանի համար: Այս պահին սա իմ ամենասիրելի աղցանն է: Դուք կարող եք վերցնել ցանկացած երշիկ ` ապխտած կամ եփած: Ի դեպ, սպիտակ կաղամբը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխարինվել կորեականով, պղպեղը նույնպես կարող եք վերցնել ցանկացած գույնի: Աղցանը լավ համեմվում է թթվասերով, բայց մայոնեզի սիրահարները կարող են օգտագործել այն:

  • . 1/3 կաղամբի փոքր գլուխ
  •  . 1 քաղցր պղպեղ,
  • . 150 գ. երշիկ (ըստ ճաշակի),
  • . 1 թարմ վարունգ,

  • . 4-5 ճ.գ. պահածոյացված եգիպտացորեն,
  • . Կանաչ սոխ, . 3֊4 ճ.գ. թթվասեր,
  • . Աղ, պղպեղ` ըստ ճաշակի։

Պատրաստուման եղանակը. 1. Կաղամբը մանր կտրատեք, ավելացրեք աղ և խառնել, որպեսզի այն ավելի փափուկ և հյութալի դառնա: 2. Կանաչ սոխը մանր կտրեք և լցրեք կաղամբի վրա։ 3. Վարունգը կլպեք, կտրատեք երկարությամբ և ավելացրեք աղցանի մեջ։ 4. Պահածոյացված եհիպտացորենը և կարմիր պղպեղն ավելացրեք աղցանին։ 5. Երշիկը նույնպես կտրատեք երկարությամբ և ավելացրեք մնացած բաղադրիչների վրա։ 6. Համեմունքները և թթվասերն ավելացրեք աղցանի մեջ և լավ խառնեք, անհրաժեշտության դեպքում ավելացրեք աղ։ Լցրեք ափսեի մեջ և մատուցեք։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: