Անհավանական նախաճաշ հինգ րոպեում!Մատները հետը կուտեք!

Հեշտ և համեղ նախաճաշ հինգ րոպեում:Այս նախաճաշը ապահովում է ողջ օրվա էներգիան:Տաք բրդուճները կարելի է պատրաստել թավայի վրա:Ընդամենը մի քանի րոպե և համեղ նախաճաշը պատրաստ է:

Վերցնել 4 կտոր հաց,2-ից հանել մեջտեղի հատվածը այնպես,ինչպես ցույց է տրված հոլովակում:Հարել ձվերը,ավելացնել աղ, պղպեղ:Թաթախել հացերը ձվի մեջ և կարագով տապակել:

Այդ ընթացքում կտրատել լոլիկ,խառնել մնացած ձվին, կարելի է ավելացնել նաև մի փոքր կանաչի:

Լցնել տացված խառնուրդը այն հացերի մեջ,որոնց միջուկը հեռացրել էինք:Մի րոպե հետո շրջել հացերը,վրան դնել ապխտած միս և մոցարելա պանիր:Վրան դնել տապակած հացը,ևս մեկ րոպե անց շրջել այն և տապակել մյուս կողմից:Հնարավոր է կարիք լինի ավելացնել կարագ:

Թավայից հանելուց անմիջապես հետո պետք է մատուցել:Մոցարելա պանիրը համեղէ հալված վիճակում,այն պետք է տաք ուտել:

Բարի ախորժակ!

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: