
Այս կարկանդակը ես ընտանիքիս անդամների համար թխում եմ յուրաքանչյուր հանգստյան օր։ Դուք նույնպես փորձեք։ Այն անկրկնելի է։
Արագ և համեղ կարկանդակ։ Բաղադրատոմս։
Բաղադրիչներ՝
- 1 բաժակ ալյուր,
- 1 բաժակ կաթնամթերք՝ 3,2 % յուղայնությամբ (ոչ պակաս),
- 2 ձու,
- կես թեյի գդալ աղ,
- 0,5 ճաշի գդալ սոդա։
Միջուկ
- 0,3 կգ ցանկացած ֆարշ,
- 3 հատ սոխ,
- ըստ ճաշակի աղ և պղպեղ։
Պատրաստման եղանակը
Հունցում ենք խմոր։ Թողնում ենք, որ այն սառչի 10 րոպե։ Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը․ կտրում ենք սոխը և խառնում այն ֆարշի հետ։ Ավելացնում ենք համեմունքներ և աղ։ Լցնում ենք ամանի մեջ խմորի կեսը։ Տեղադրում ենք միջուկը։ Ծածկում ենք խմորը երկրորդ կեսով։ Թխում ենք մոտավոր 50 րոպե 170 աստիճանի տակ։
Բարի ախորժակ։