Այս կոտլետները հալվում են բերանի մեջ, համից չեք կշտանա

Անհրաժեշտ բաղադրիչներ

500 գ տավարի փափկամիս

500 գ խոզի փափկամիս

250 գ սոխ

3 պճեղ սխտոր

130 գ փափուկ հաց

200 մլ ջուր

1 + 1/4 թեյի գդալ աղ

1/4 թեյի գդալ սև պղպեղ

կանաչի ըստ ճաշակի

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Թրջում ենք հացը, թողնում 20 րոպե, միսը աղում ենք, իսկ դուրս տված հեղուկը չենք թափում, այդ ամենը անհրաժեշտ է ֆարշի համար:

Սոխը սխտորը և կանաչին մանրացնում ենք, ավելացնում աղացած մսին, հետո ավելացնում մնացաած բաղադրիչները և ուժեղ խառնում մի կողմից մյուս կողմ խփելով: Ֆարշը 30 րոպե թողնում են սառնարանում:

Ապա ֆարշից սկսում ենք կոտլետները սարքել, ամենքը մոտավորապես 70 գրամ: Պատրաստած կոտլետները դնում ենք նախօրոք տաքացրած ջեռոցը 25 րոպե մինչև ոսկեգույն դառնա: Հանելուց հետո կոտլետները մոտավերապես 15 րոպե կարմրացնում և տապակում ենք թավայի մեջ :

Այս եղանակով պատրաստած կոտլետները շատ նուրբ համ ունեն:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями: