
Այս խմորով կարկանդակները միշտ փափուկ եւ փքուն կլինեն: Այս խմորն արագ է պատրաստվում և արդեն 30 րոպե հետո կարող եք տապակել համեղ կարկանդակները ցանկացած լցոնով: Կարկանդակները մի քանի օրվա ընթացքում փափուկ են մնում, մինչեւ ամբողջը վերջանալը:
Բաղադրիչներ
ալյուր — 500 գր:
սոդա — 1 թեյի գդալ
կեֆիր (սենյակային ջերմաստիճանի) 350 մլ:
աղ — 1 թեյի գդալ
շաքարավազ — 1 թեյի գդալ
արեւածաղկի ձեթ- 4 ճաշի գդալ (30 մլ)

Պատրաստման եղանակը
ցորենի ալյուրը մաղել, ավելացնել աղը եւ շաքարավազը տաք կեֆիրին, խառնել, ավելացնել սոդան ալյուրին, ապա կեֆիրը, թեթեւ խառնել եւ ավելացնել արեւածաղկի ձեթ պատրաստել փափուկ խմոր, անհրաժեշտության դեպքում ավելացնել մի փոքր ալյուր խմորը դնել տոպրակի մեջ 30 րոպեով խմորը մի քիչ հունցել, սեղանին ալյուր շաղ տալով բաժանել հավասար գնդիկների (ստացվում է 14 հատ): ավելի լավ կլինի, եթե խմորը բացեք ձեռքերով, այդպես կարկանդակներն ավելի փքուն կլինեն կարկանդակների համար կարող եք վերցնել ցանկացած լցոն: Բոլոր դեպքերում էլ փքուն ու փափուկ են ստացվում:
Ավելի մանրամասն նայեք տեսանյութում
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ