Բլիթների պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Ձու 4 հատ
- Ցորենի ալյուր 4 ճ.գ.
- Աղ 0,5 թ/գդ
- Շաքարավազ 3-4 ճ.գ
- Օսլա 4 ճ.գ.
- Կաթ 500 մլ
- Արևածաղկի ձեթ 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը․
Նախ խառնեք չոր բաղադրիչները։ Աղն ու շաքարավազը լցրեք խորը տարայի մեջ։ Ավելացրեք ցորենի ալյուրը և կարտոֆիլի օսլան։ Լավ խառնեք։ Նույն տարայի մեջ լցրեք 4 ձու։ Բաղադրիչները մանրակրկիտ խառնեք։
Խառնելիս ամանի մեջ լցրեք տաք կաթը և երկու ճաշի գդալ բուսական յուղ։ Նրբաբլիթները պատրաստում ենք նախապես տաքացված տապակի մեջ՝ մաս-մաս լցնելով։ Պատրաստի բլիթները դասավորեք իրար վրա՝ քսելով կարագ։ Ստացվում է շատ համեղ։ Փորձեք և համոզվեք։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն