Ահա՝ որն է փքուն և բարձր բիսկվիտ ստանալու գաղտնիքը. Ուղղակի հրաշալի է

Այժմ մենք ձեզ կպատմենք փքուն բիսկվիտ պատրաստելու գաղտնիքը, որն ինձ սովորեցրել է իմ տատիկը: Այս հիանալի բիսկվիտի բաղադրատոմսը շատ հարմար է տորթ պատրաստելու, ինչպես նաև ուղղակի, առանց կրեմի մատուցելու համար:

Այլևս դուք չեք մտածի, որ կարող է հաջող չստացվել տորթի բիսկվիտը: Բարձրությունն ու փափկությունը երաշխավորված է՝ ճիշտ պատրաստելու դեպքում:

Բաղադրիչներ` Ալյուր — 150 գր., Հավկիթ— 4 հատ, Շաքարավազ — 150 գր., Փխրեցուցիչ — 1 թ/գ

Փքուն բիսկվիտի պատրաստման գաղտնիքը

Պատրաստում ենք քայլ առ քայլ` 1. Հավկիթները կոտրեք խորը ամանի մեջ, ավելացրեք շաքարավազը և դրեք գոլորշու վրա: Անընդհատ խառնեք, մինչև շաքարավազը կհալչի: 2. Հարիչով լավ հարեք: Այստեղ մենք կբացահայտենք ձեզ համար մի փոքրիկ գաղտնիք: Այնքան պետք է հարեք, որ մատով վրայով անցնելիս հետքը մնա:

3. Ալյուրը պետք է մաղել: Ավելացնում ենք այն հարած ձվի վրա և զգուշությամբ խառնում՝ վերևից ներքև: Ավելացրեք փխրեցուցիչը և խմորը լցրեք ամանի մեջ, որտեղ պետք է եփեք: 4. Ամանը պետք է յուղով պատել: Ջեռոցի ջերմաստիճանը պետք է լինի 200 աստիճան:

5. Ստուգելու համար՝ եփել է արդյոք, թե ոչ, հակավոր է ձեռքով թեթև սեղմել, եթե սեղմված տեղը հետ գա, ուրեմն եփել է: 6. Պատրաստման այս եղանակով բիսկվիտը ստացվում է փքուն և համեղ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: