Ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Կարտոֆիլ — 5-7 հատ
- Ցանկացած ձկան ֆիլե՝ 500 գր.
- Սոխ — 2 հատ
- Լոլիկ — 3 հատ
- Պանիր — 100 գր.
- Աղ, պղպեղ, օրեգանո՝ ըստ ճաշակի
- Մայոնեզ կամ թթվասեր՝ 2 ճ.գ.

Պատրաստման եղանակը.
Սոխ կտրատեք և տապակեք այնքան, մինչև փափկի, ապա մի պտղունց աղ ավելացրեք և հեռացրեք կրակից։ Ձկան ֆիլեն, լոլիկը և կարտոֆիլը կտրատեք։ Ձևամանը պատեք բուսայուղով։ Առաջին շերտով դասավորեք կարտոֆիլը, թեթև աղ ցանեք և քսեք մայոնեզ։

Հաջորդ շերտով դասավորեք ձկան ֆիլեն, շաղ տվեք աղ ու պղպեղ և տապակած սոխը լցրեք ձկան վրա։ Ապա դասավորեք լոլիկը, համեմեք աղով, քսեք մայոնեզ և շաղ տվեք օրեգանոն։

Ձևամանը ծածկեք փայլաթիթեղով և 40 րոպեով դրեք նախապես տաքացված ջեռոցում՝ 180 աստիճանի տակ։ Ապա շաղ տվեք քերած պանիր և 15 րոպեով նորից թողեք ջեռոցում։ Շատ արագ և ամենակարևորը համեղ ուտեստ։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն