Հալվան հայկական ավանդական քաղցրավենիքների շարքից է: Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։ Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացած սերմերը, երբեմն՝ նաև համ ու բույր տվող նյութեր (վանիլին, կակաո, չամիչ և այլն):

Բաղադրատոմս.
- 350 գր ալյուր
- 200 գր կարագ
- 200 գր շաքարավազ
- վանիլին

Պատրաստման եղանակը դիտեք տեսանյութում.