Կարծում ենք, նրբաբլիթ սիրում են բոլորի ընատնիքում։ Սակայն դրանք ոչ միշտ են հաջող ստացվում՝ բարակ ու համեղ։
Որպեսզի կարողանաք պատրաստել ամենաստացված նրբաբլիթները, պահպանեք այս բաղադրատոմսը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ձու՝ 4 հատ
- ալյուր՝ 4 ճ․գ․
- աղ՝ 0,5թ․գ․
- շաքարավազ՝ 3 ճ․գ․
- կարտոֆիլի կրախմալ՝ 4 ճ․գ․
- կաթ՝ 0,5 լ
- ձեթ՝ 2 ճ․գ․
Պատրաստման եղանակ․
Առաջին հերթին խառնել չոր բաղադրիչները։ Խորը տարայի մեջ միացնել աղն ու շաքարավազը, ավելացնել ալյուրն ու կրախմալը։ Խառնել։
Այստեղ ավելացնել 4 ձուն և մանրակրկիտ հարել։

Հարելու ընթացքում լցնել գոլ կաթը և ձեթը։ Պիտի ստացվի պղպջակներով թույլ խմոր։
Պատրաստել նրբաբլիթները տաքացրած տապակի մեջ։ Պատրաստի բլիթները դնել միմյանց վրա, ցանկության դեպքում քսել կարագ։

Բարի ախորժակ։
Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը