Աղցան «Ֆրանսիական համբույր»՝ մսով, բանջարեղենով և պանրով. թեթև և համեղ

Առաջարկում ենք պատրաստել շատ նուրբ և առանձնահատուկ աղցան՝ «Ֆրնասիական համբույր»: Այն ստացվում է համեղ և թեթև:

Похожее изображение

Կարող եք օգտագործել ցանկացած փափկամիս՝ հավի, խոզի կամ տավարի:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • փափկամիս՝ 300գ
  • սոխ՝ 1 հատ
  • լոլիկ՝ 3 հատ
  • պինդ պանիր՝ 200գ
  • մայոնեզ

մարինադ՝ սոխի համար.

  • աղ՝ 0.5թ.գ.
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • քացախ՝ 1ճ.գ.
  • եռման ջուր՝ 200գ

Պատրաստման եղանակ.

Միսը կտրատել մանր խորանարդիկների և տապակել տաքացրած ձեթի մեջ՝ մինչև պատրաստ լինելը: Աղ և պղպեղ ավելացնել, տապակել ևս 2 րոպե և դնել անձեռոցիկի վրա:

Մարինացնել սոխը: Դրա համար այն կտրատել խորանարդաձև, ավելացնել մարինադի համար նշված բոլոր բաղադրիչները: Խառնել և թողնել՝ մինչ լիրաժեք սառելը:

Պանիրն ու լոլիկը նույնպես խորանարդաձև կտրատել:

Սոխը ջրքամել, առանձին տարայի մեջ խառնել բոլոր նախապատրաստված բաղադրիչները, մայոնեզ լցնել, խառնել:

Խորհուրդ ենք տալիս օգտագործել տնական կամ շատ խիտ մայոնեզ:

Պատրաստի աղցանը լցնել մատուցելու ափսեի մեջ և մանր քերիչով անցկացրած պանիրով զարդարել:

Բարի ախորժակ:

texekatu.ru


Понравилась статья? Поделиться с друзьями: