Աղցան «Կանացի թուլություն». Հեշտ, արագ և ախորժելի այս աղցանն անգամ երեխան կպատրաստի

Եթե ցանկանում եք զարմացնել ձեր հյուրերին որևէ յուրահատուկ ուտեստով, ապա այս աղցանը ձեզ համար է.

Բաղադրիչներ

Հավկիթ (պինդ խաշած) 4-5 հատ
●Չոր պանիր 200 գր.
●Կրաբի ձողիկներ 200 գր.
●Եգիպտացորեն 1 բանկա
●Սոխ 1 հատ
●Մայոնեզ
Պատրաստումը:

Խաշած հավկիթները մաքրում ենք առանձնացնում դեղնուցն ու սպիտակուցը և առանձին քերում մանր քերիչով: Չոր պանիրը նույնպես անցկացնում ենք քերիչով:  Կրաբի ձողիկները  և սոխը կտրտում ենք խորանարդաձև:

Վերցնում ենք հարթ ափսե և շերտ-շերտ լցնում իրար վրա պահանջվող բաղադրիչները:
●4-5 սպիտակուց
●100 գր. չոր պանիր
●սոխ
●մայոնեզ
●200 գր. կրաբի ձողիկներ
●0,5 բանկա եգիպտացորեն
●100 չոր պանիր
●մայոնեզ
●0,5 եգիպտացորեն
●մայոնեզ
●4-5 դեղնուց

Կարող եք պանրից մի փոքր պահել և վերջում քերել աղցանի վրա:
Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Понравилась статья? Поделиться с друзьями: