Աղցաններ, որոնց պատրաստման համար մայոնեզ հարկավոր չէ։ Այս աղցանները կանող են զարդարել նաև Ձեր տոնական սեղանները

ԱՂՑԱՆ ՀԱՎԻ ՄՍՈՎ ԵՎ ՆԱՐՆՋՈՎ

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

Հավի դոշ- 200գր․

Նարինջ- 1հատ

Հազարի տերևներ- 40գր․

Կիտրոն- 1/2 մասը

աղ, բիբարա՝ ըստ ճաշակի

 

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Լվանալ և չորացնել հազարի տերևները։ Այն բաժանել մի քանի մասի և դասավորել ափսեի մեջ։ Այնուհետև վրան հերթականությամբ դասավորել կուբիկաձև կտրատած հավի միսն ու նարինջը։ Վերին շերտին քերած պանիր լցնել։ Աղցանի վրա ճզմել կիտրոնի հյութ և աղ անել։ Վերջում մի փոքր ձեթ լցնել։

Մատուցելիս աղցանը ղառնել և մատուցել։

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

ԱՂՑԱՆ ՉԻՆԱԿԱՆ ԿԱՂԱՄԲՈՎ և ՀԱՎԻ ՄՍՈՎ

Ապխտած հավի միս- 300գր․

Չինական կաղամբ- 300գր․

Հունական պոպոկ- 30գր․

 

Տանձ- 1հատ

Ձեթ- 4-5դ․ գդ

Մանանեխ (Ֆրանսիական)- 2թ․գդ․

Սև բիբար- 0,5թ․ գդ

Աղ ըստ ճաշակի

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Կաղամբը կտրատել մանր-մանր։ Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի միսն ու տանձը։ Պոպոկը լավ մանրացնել և խառնել մյուս բաղադրիչներին։

Խառնեք մանանեղը, ձեթը, աղն ու բիբարը, ավելացրեք աղցանին։ Մատուցելիս աղցանը խառնել և մատուցել։

ԲԱՐԻ ԱՂՈՐԺԱԿ

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: