Աղի միջուկով կրուասանները հիանալի տեսք ու շունչ կհաղորդեն ինչպես առօրյա, այնպես էլ տոնական սեղանին

Այսպիսի թխվածքը հիանալի տեսք ու շունչ կհաղորդի և առօրյա, և տոնական սեղանին։ Անուշաբոււյր, ախորժելի և սննդարար կրուասաններ՝ պանրային միջուկով։

Անհրաժեշտ բաղադչրիչներ․

  • կաթ՝ 400 մլ
  • ձու՝ 2 հատ
  • շաքարավազ՝ 60 գ
  • ալյուր՝ 650 գ
  • աղ՝ մի պտղունձ
  • խմորիչ՝ 7 գ
  • փափուկ կամ հալած պանիր՝ 300 գ
  • կանաչի, քունջութ, դեղնուց

Պատրաստման եղանակ․

  1. Ձուն միացնել շաքարավազի, աղի հետ, հարել։
  2. Մաղել ալյուրը։
  3. Ավելացնել գոլ կաթը, խմորիչը, խառնել և լցնել ալյուրը։ Խմոր հունցել և ծածկել տոպրակով, թողնել տաք տեղում՝ 1 ժամով։
  4. Խմորը բաժանել 10 մասի, յուրաքանչյուրը գրտնակել, հալեցրած կարագ կամ ձեթ քսել, շերտերը դասավորել միմյանց վրա։ Այսինքն երկու հատ՝ 5 շերտանոց խմոր պիտի ստացվի։ Երկուսն էլ տոպրակով փաթաթել և ուղարկել սառցարանը, թողնել կես ժամ։
  5. Յուրաքանչյուրը գրտնակել, բաժանել եռանկյունների։ Լայն մասում միջուկ դնել՝ քերած պանիր, մանրացրած կանաչի, աղ՝ ըստ ճաշակի։ Փաթաթել կրուասանի պես։
  6. Տապակը ծածկել յուղաթղթով, տեղափոխել մեջը կրուասանները, դեղնուց քսել, քունջութ լցնել և թխել մոտ կես ժամ՝ 180 ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: