Աղացած մսով և լավաշով հիանալի ընթրիք, որի պատրաստման համար կպահանջվեն հաշված րոպեներ․ Ստացվում է անչափ համեղ և ախորժելի

Այս համեղ ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Աղացած միս — 400 գր.
  • Կլոր լավաշ — 4 հատ
  • Սոխ — 1 հատ
  • Լոլիկ — 1 հատ
  • Մայոնեզ — 4 ճ.գ.
  • Կանաչ սոխ — 2 թև
  • Սխտոր — 1 պճեղ
  • Ձու — 1 հատ
  • Քունջութ – ըստ ճաշակի։
  • Աղ, պղպեղ, Պրովանսի խոտաբույսեր՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․

Վերցրեք ցանկացած աղացած միս (ես կվերցնեմ հնդկահավի ֆիլե), վրան ավելացնում ենք մանր կտրատած սոխը, աղ, պղպեղ և պրովանսյան խոտաբույսեր՝ ըստ ճաշակի և մանրակրկիտ խառնեք։  Կլոր լավաշի վրա բարակ շերտով քսեք աղացած միսը և փաթաթեք այնպես, որ եռանկյունու տեսք ստանա։ Դասավորեք յուղաթղթով ծածկված տապակի վրա, վրան քսեք հարած ձու և շաղ տվեք քունջութի սերմեր։

Դրեք 180 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում 25 րոպեով։ Մեկ մանրացված պճեղ սխտորն լցրեք մայոնեզի մեջ և խառնեք։ Սոուսը քսեք եռանկյունու մեջ, շաղ տվեք մանր կտրատած կանաչ սոխը և դրա մեջ դրեք լոլիկի կտրած շրջանակ։ Պահպանեք բաղադրատոմսը և կիսվեք Ձեր ընկերների հետ: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: