Սա այնքան համեղ է…իսկ բույրն ուղղակի խելքահան է անում: Ախորժելի, սննդարար և յուրահատուկ ընթրիք՝ հաշված րոպեների ընթացքում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կարտոֆիլ՝ 1կգ
- կաթ՝ 1 բաժակ
- կարագ՝ 3ճ.գ.
- աղացած հավի միս՝ 500գ
- թարմ լոլիկ՝ 3 հատ
- սոխ՝ 1 գլուխ
- պինդ պանիր՝ 500գ
- աղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի
- ձեթ՝ տապակելու համար
- կանաչի
Պատրաստման եղանակ.
Մաքրել կարտոֆիլը և եփել աղով ջրի մեջ: Մաքրել սոխը, մանր կտրատել: Միսը համեմել աղով և համեմունքներով, ավելացնել տապակած սոխը: Կարտոֆիլը հանել կրակից, քամել, լցնել կաթն ու կարագը: Տրորել՝ միասեռ պյուրե ստանալով: Պյուրեն չպետք է շատ թույլ լինի, դրա համար կաթն աստիճանաբար ավելացրեք: Պյուրեն լցնել տապակի մեջ, հարթեցնել: Մսից կոլոլակներ ձևավորել և 5 րոպե տապակել ձեթի մեջ: Կոլոլակները դնել պյուրեի վրա: Լոլիկը կլոր կտրատել: Դնել կարտոֆիլի վրա: Պանիրն անցկացնել քերիչով և լցնել ընդհանուր ուտեստի վրա: Եփել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 200 ջերմաստիճանի ներքո, 15-20 րոպե: Պատրաստի ուտեստը հանել ջեռոցից և զարդարել մանր կտրատած կանաչիով:

Բարի ախորժակ: