Ահա թե ինչ պետք է անեք, եթե ունեք մեծ քանակությամբ սամիթ։ Այս հրաշալի սոուսն իսկապես դուր կգա Ձեզ

Ունիվերսալ կանաչի, որը շատ համեղ է ինչպես ձկան, այնպես էլ մսի հետ: Եվ եթե հատկապես այս տարի բերքը հաճելիորեն ավելցուկ է տվել, և Դուք պարզապես չգիտեք թե ինչպես և որտեղ այդքանն օգտագօրծեք, ապա մենք Ձեզ հետ կկիսվենք մի հրաշալի տարբերակով, թե ինչպես պետք է խնայեք տնային սամիթը, դրանից պատրաստելով ճոխ և համե սոուս:

Անհրաժեշտ է.

  • + 200 գ սամիթ,
  • + 8֊10 ատամ սխտոր
  • + կիտրոն,
  • + 100 մլ ձիթապտղի (բուսական) յուղ,
  • + Աղ ըստ ճաշակի։

Պատրաստումը.

 

1. Սկզբում լավ լվացեք սամիթը և դրա տերևներն ու ցողունը մանր կտրատեք:

2. Որից հետո մանրացված կանաչին անմիջապես լցրեք բլենդերի ամանի մեջ: Սխտորը կլպեք և լցրեք կանաչու վրա: Այս բաղադրատոմսում գրեթե ամեն ինչն աչքաչափով է։ Հետևաբար, եթե սխտոր շատ եք սիրում, ապա կարող եք ավելացնել այնքան, որքան Ձեզ դուր կգա:

3. Կիտրնը կլպեք, որից հետո քամեք հյութը և լցրեք մնացած բաղադրիչների վրա։

4. Այժմ լցրեք բուսական յուղը։ ի դեպ կարող եք դրա փոխարեն վերցնել ձիթապտղի, բայց բուսականը համն ավելի հաճելի է դարձնում։

5. Լցրեք աղ, և միացրեք բլենդերը։ Եթե Ձեզ դուր չի գալիս կիտրոնի թթվայնությունը, ապա կարող եք մի փոքր շաքարավազ ավելացնել։

6. Լցրեք սոուսը մաքուր, չոր բանկայի մեջ և պահեք սառնարանում առավելագույնը 2-3 ամիս: Եթե ​​ցանկանում եք, կարող եք սոուսը սառեցնել սննդի փաթեթավորման տոպրակի մեջ, բայց այս տարբերակով սոուսը կարող եք օգտագործել միայն ապուրների և տաք ուտեստների մեջ: Սուսը կարելի է պահել նաև այլ եղանակներով:

Այնուամենայնիվ, այս բաղադրատոմսը բավականին հեշտ է, և պատրաստի արդյունքը կարելի է օգտագործել անմիջապես `այն պարզապես հացի վրա քսելով: Այն շատ համեղ է ստացվում նաև պահածոյացված ծովային ձկան կամ էլ չորացրած լոլիկի հետ: Ջերմ ամառային երեկոներին սոուսը հատկապես հաճելի է ուտել տապակած երիտասարդ կարտոֆիլով: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

 

Понравилась статья? Поделиться с друзьями: