Նախքան համեղ բաղադրատոմսով կիսվելը, ահա մի քանի պարզ կանոն.
- Եգիպտացորենը եփելու համար օգտագործեք մեծ և խոր կաթսա:
- Տերևները և մազիկները եգիպտացորենից հեռացրեք եփելուց անմիջապես առաջ։
- Մի բաժանեք եգիպտացորենը կտորների, եփեք այն ամբողջությամբ` հյութը հնարավորինս պահպանելու համար:

Որքան եփել եգիպտացորենը․
Ջուրը եռացրեք: Լցրեք եգիպտացորենը կաթսայի մեջ և ավելացրեք մի քիչ կարագ:
Եգիպտացորենը եփեք 20 րոպե միջին ջերմության վրա: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ջրի մեջ աղ լցրեք:
Թափեք ջուրը, ծածկեք կափարիչով և սրբիչով: Թողեք ևս 15-20 րոպե: Այսպես եփած եգիպտացորենը ստացվում է շատ համեղ, հյութալի և փափուկ: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն