Ահա թե ինչպես կարելի է արագ և հեշտությամբ պատրաստել անչափ համեղ և ախորժելի ռուլետ՝ հետաքրքիր միջուկով։ Այն իդեալական կլինի մեկ բաժակ անուշաբույր թեյի հետ 

Շատ պարզ բաղադրատոմսով ռուլետ՝ մրգային միջուկով։ Այսօր ես կպատրաստեմ տանձով ռուլետ, բայց Դուք կարող եք խնձորով, ծիրանով, դեղձով կամ սալորով պատրաստել։ Համեղ կստացվի ցանկացած միջուկով։ Հյուրասիրեք այս քաղցրավենիքը Ձեր հյուրերին և զարմացրեք նրանց: Անպայման փորձեք այն, խորհուրդ եմ տալիս:

Ռուլետի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ձու — 4 հատ
  • Շաքարավազ — 130-150 գ.
  • Կարագ կամ բուսական յուղ — 4 ճ.գ.
  • Ալյուր — 130-140 գ.
  • Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ

  • Տանձ — 4-5 հատ: (խնձոր, դեղձ կամ սեզոնային ցանկացած այլ միրգ)
  • Դարչին — ըստ ճաշակի
  • Շոկոլադ զարդարման համար։

Այս համեղ և ախորժելի ռուլետի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: