Ի՞նչը կարող է լինել ավելի պարզ, քան այս կարկանդակը: Խմորը պատրաստվում է րոպեների ընթացքում՝ հեշտ և պարզ։ Միջուկը կարելի է ընտրել ըստ Ձեր ճաշակի, իսկ կարկանդակը զարմանալիորեն կստացվի շատ համեղ, փափուկ և կհալվի բերանում:
Այսօր Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ ամենասիրելի կարկանդակի բաղադրատոմսը՝ ամենապարզ մթերքներից։ Եթե դեռ չեք պատրաստել նման կարկանդակ, խորհուրդ եմ տալիս, չեք փոշմանի։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
Խմորի համար.
- Ձու — 3 հատ
- Թթվասեր — 180-200 գ (8 ճաշի գդալ)
- Ալյուր — 150-170 գ
- Աղ — 1/2 թեյի գդալ
- Շաքարավազ — 1 թեյի գդալ
- Փխրեցուցիչ — 1,5 թեյի գդալ
- Քնջութ-ըստ ցանկության

Միջուկի համար․
- Կաղամբ — 350-400 գ
- Գազար — 1 հատ
- Սոխ — 1-2 հատ
- Աղ, պղպեղ — ըստ ճաշակի
- Բուսական յուղ — տապակելու համար։
Պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Կստացվի շատ համեղ և ախորժելի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն