Տնային պայմաններում պատրաստված չորահացերը շատ համեղ են ստացվում: Այլևս կարիք չկա խանութից գնել չորահացեր, հատկապես, որ տանը պատրաստվածը չի պարունակում վնասակար նյութեր առողջության համար: Չորահացիկներին հետաքրքիր տեսք տալու համար կարելի է օգտագործել մետաղական կաղապարներ;
Բաղադրիչներ
Աղ ըստ ճաշակի
Սխտոր 2 ատամիկ
Բուսայուղ 3 ճաշի գդալ
Սպիտակ հաց՝ բատոն 400 գ
Պանիր 100 գ
Պատրաստման եղանակը
Հացը կտարտել մանր խորանարդիկների տեսքով: Պանիրն անցկացնել քերիչով: Սխտորը ճզմել կամ մանրացնել և համեմել աղով ու տրորել գդալով, որ սխտորի հյութը դուրս տա: Այդ հյութը լցնել հացի խորանարդիկների վրա և լավ խառնել, որպեսզի հյութը լավ ներծծվի: Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել, լցնել հացի խորանարդկնրը և հավասարեցնել: եփել ջեռոցում 180-200 աստիճանի տակ, մինչև ոսկեգույն կեղև առաջանա:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն