Անհրաժեշտ է․
- Կարտոֆիլ — 600 գր,
- Սոխ — 150 գր,
- Հավի ֆիլե — 500 գր,
- Պանիր — 250-300 գր,
- Սխտոր — 3-4 ատամ,
- Թթվասեր — 250-350 մլ,
- Մայոնեզ — 2 ճ․գ․,
- Աղ, պղպեղ, համեմունքներ — ըստ ճաշակի։

Պատրաստումը․
1. Նրբորեն մանրացրեք հավի ֆիլեն: Կտրատեք սխտորը: Ավելացրեք մայոնեզը, հավը, սխտորը, աղը, պղպեղը և համեմունքները: Ամեն ինչ լավ խառնեք և թողեք 20 րոպե:
2. Կտրեք սոխը բարակ օղակներով: Պանիրն անցկացրեք քերիչով: Ավելացրեք թթվասերը (թթվասերը կարող եք փոխարինել սերուցքով), աղ, պղպեղ և համեմունքներ՝ ըստ ճաշակի և լավ խառնեք:
3. Կարտոֆիլը կտրեք բարակ շերտերով: Յուղված ձևամանի մեջ դասավորեք մեկ շերտ սոխ, իսկ դրա վրա կարտոֆիլի մկ շերտ:
4. Կարտոֆիլի վրա քսեք թթվասերով և համեմունքներով պատրաստված սոուսը, և դրա վրա սերտորեն դասավորեք հավի ֆիլեն:

5. Վերևում շաղ տվեք քերած պանիր, և կրկնեք շերտերը, մինչև բաղադրիչներն ավարտվեն: Վերևում առատորեն շաղ տվեք պանիր:
6. Տեղադրեք նախապես տաքացրած ջեռոցում և թխեք 35-55 րոպե: Դանակով կամ ատամի փայտիկով ստուգեք պատրաստվածությունը:
7. Թույլ տվեք ուտեստը մի փոքր սառչի և մատուցեք:
Բարի ախորժակ․․․
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն