8 միջոց` անտանելի հազից ազատվելու համար

Խմեք ավելի շատ ջուր․

Ձեռք բերեք սովորություն` յուրաքանչյուր 2 ժամը մեկ խմեք 1 բաժակ ջուր:  Սա կօգնի Ձեզ քչացնել լորձը և թեթևացնել բրոնխները:

Պատրաստեք տնական քսուք մրսածության դեմ․

Ապակե տարայի մեջ խառնեք հավասար քանակությամբ ձիթապտղի յուղ, կոկոսի յուղ և մեղրամոմ: Կափարիչով սերտորեն փակեք բանկան, թափահարեք խառնուրդը: Դրեք բանկան սառը ջրով լի կաթսայի մեջ և դրեք կրակի վրա: Ջրի եռալուց հետո բանկան հանեք, բացել և խառնեք խառնուրդը, սառեցրեք: Ավելացրեք մի քանի կաթիլ անանուխի և էվկալիպտի եթերայուղ: Սպասեք, որ խառնուրդն ամբողջովին սառչի:

Շնչեք գոլորշի․

Մեր տատիկների հին բաղադրատոմսը կեղևով եփած կարտոֆիլի գոլորշին շնչելն է: Եվս մեկ տարբերակ է նաև  շնչել տաք ջրի մեջ ավելացված էվկալիպտի կամ սոճու եթերայուղի գլորշին: Էվկալիպտը հակաբակտերիալ միջոց է, այն փափկացնում է լորձը, սոճու յուղը խորխաբեր է, որը թեթևացնում է բորբոքումը:

Կայենյան պղպեղի օգտագրծում․

Այս համեմունքը ունակ է հրաշքներ գործել մազերի և մաշկի համար: Կապսաիցին նյութի շնորհիվ պղպեղն ունի կծու, այրող համ: Այն հիանալի կերպով մաքրում է փակված քիթը և թոքերում կուտակված լորձը:

Օգտագործեք սուսամբարի եթերայուղ․

Սուսամբարը պարզապես պիցցայի բաղադրիչ չէ: Այն խորհուրդ է տրվում բրոնխիտի համար, քանի որ այն ունի հակաբակտերիալ հատկություններ և պահպանում է բրոնխների առողջությունը:

Կոճապղպեղի և մեխակի խառնուրդ․

Այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները լավ են պայքարում մրսածության դեմ և ուժեղացնում են իմունային համակարգը: Կաթսայի մեջ լցրեք 2 լիտր ջուր և կրակի վրա դրեք: Ջրի մեջ ավելացրեք մի պտղունց դարչին, 10 մեխակ և մեկ ճաշի գդալ քերած կոճապղպեղ: Խառնեք խառնուրդը, հասցրեք եռման աստիճանի, եփեք մի քանի րոպե: Խմեք տաք վիճակում:

Սխտորը ճիշտ օգտագործեք․

Սխտորը և՛ հակավիրուսային է, և՛ բնական հակաբիոտիկ: Բայց ինչպե՞ս պետք է սխտորն օգտագործել մրսածության համար: Փորձեք այս բաղադրատոմսը. Կաթսայի մեջ լցրեք 250 մլ կաթ: Դրան ավելացրեք մեկ ճաշի գդալ աղացած սխտոր: Խառնուրդը եռացրեք: Թողեք մի քանի րոպե եփվի: Օգտագործեք տաք վիճակում։

Մի մոռացեք մեղրի մասին․

Կիտրոնով թեյին կամ ջրին ավելացրեք 1 թեյի գդալ մեղր՝ կոկորդի ցավը թեթևացնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: