5 ամենաառողջարար մթերքները լյարդի համար, որոնք հազվադեպ են օգտագործվում

Կաթնային շիճուկ

Այն կարող եք ինքներդ պատրաստել՝ խմորելով կաթը և բաժանելով շիճուկի և կաթնաշոռի զանգվածի։ Շիճուկը պարունակում է կաթնաշաքար, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր, մինչդեռ այն ցածր կալորիականությամբ է և լավ է ազդում լյարդի առողջության վրա: Այն հեռացնում է տոքսիններն օրգաիզմից, խթանում է ինսուլինի արտազատումը, վերականգնում է ստամոքսը, բարելավում է աղիքային միկրոֆլորայի վիճակը (դրանով իսկ ամրացնում է իմունային համակարգը), վերացնում է գազերն ու փորկապությունը և օգնում է նորմալացնել քաշը։

Ջրիմուռ

Այն շատ հարուստ է միկրոէլեմենտներով՝ քլոր, կալիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, յոդ, երկաթ և այլն։ Բարելավում է լյարդի աշխատանքը, ուժեղացնում է աղիների շարժունակությունը, հեռացնում է տոքսինները:

Նեխուր

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ (A, E, K, խումբ B), ամինաթթուներ և մանրաթելեր։ Ուտում են ինչպես հում, այնպես էլ եփած (եռացրած, շոգեխաշած և այլն) վիճակում։ Ցածր կալորիականությամբ, միաժամանակ առաջացնելով հագեցածության զգացում:

Քրքում

Վերջին տարիներին քրքումի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումն օգտակար է քրոնիկական բորբոքումների դեպքում, որը շատ հիվանդությունների հիմնական պատճառն է: Միաժամանակ այն գործում է բջջային մակարդակում՝ ոչնչացնելով վնասակար մոլեկուլները։ Քրքումը հարուստ է նաև հակաօքսիդանտներով՝ այն պաշտպանում է օրգանիզմը ազատ ռադիկալներից։ Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ընդհանուր վիճակի և նրա կառուցվածքի վրա։

Դդում

Պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, կարոտին (մի քանի անգամ ավելի, քան գազարը), վիտամին PP, հանքանյութեր, մանրաթել։ Օգտագործվում է խաշած, թխած, շոգեխաշած, ինչպես նաև հյութի տեսքով։ Նվազեցնում է օրգանիզմի օքսիդացումը, բարելավում է մարսողությունը, օգնում է լեղու հեռացմանը, բարենպաստ պայմաններ է ստեղծում լյարդի բջիջների վերականգնման համար։

Չորացրած ծիրան

Պարունակում է բազմաթիվ վիտամիններ (հատկապես C, E, A և B3) և հանքանյութեր (կալիում, կալցիում, մագնեզիում և այլն): Օգնում է մաքրել լյարդը տոքսիններից, նորմալացնում է ստամոքս-աղիքային տրակտը, ունի հակաօքսիդանտ հատկություններ, բարելավում է տեսողությունը և սրտանոթային համակարգի աշխատանքը:

Այսպիսով, այս մթերքները լյարդի համար շատ օգտակար են, որոնք խորհուրդ է տրվում ներառել սննդակարգում և պարբերաբար օգտագործել։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: