15 րոպեանոց այս պրոցեդուրան կսպիտակեցնի Ձեր ատամները և կազատի ատամնաքարերից

Ձեր ատամները մաքուր և առողջ պահելը բերանի խոռոչի լավ հիգիենայի կարևոր մասն է: Չնայած շատ մարդիկ անտեսում են սա, բայց բերանի խոռոչի առողջությունը բանալին է.

  • պատշաճ մարսողություն,
  • ուժեղ իմունիտետ,
  • առողջ օրգանիզմ:

Բակտերիաները ատամների վրա աներևակայելի արագ են բազմանում և նաև ատամների քայքայման հիմնական պատճառն են: Բացի բակտերիաներից, ատամնափառը ևս մեկ մեծ խնդիր է մեր ատամների առողջության համար, այդ իսկ պատճառով պետք է պարբերաբար մաքրել բերանը:

Այս հոդվածում մենք Ձեզ կպատմենք մի պարզ բաղադրատոմսի մասին, որով Դուք կարող եք մանրակրկիտ մաքրել Ձեր բերանը, ազատվել ատամնափառից, բակտերիաներից և նույնիսկ ատամնաքարերից: Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը խմորի սոդան է, այնպես որ Դուք հեշտությամբ կարող եք ազատվել ատամների դեղնությունից:

Բաղադրությունը․

  • 1 ճաշի գդալ սոդա
  • Աղ — ½ թեյի գդալ
  • Տաք ջուր — ¼ բաժակ
  • Ջրածնի պերօքսիդ — ¼ բաժակ
  • ½ բաժակ ջրածնի պերօքսիդ
  • Բերանի լվացող միջոց (հակասեպտիկ)

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Սկզբում մանրակրկիտ խառնեք խմորի սոդան և աղը, այնուհետև խոզանակը խոնավացրեք ջրով, թաթախեք սոդայի խառնուրդի մեջ և դրանով լվացեք ատամները։ Երկրորդ, Դուք պետք է խառնեք տաք ջուրը և ջրածնի պերօքսիդը և ողողեք բերանը, ապա ողողեք բերանը սառը ջրով:

Վերջում, թելով նրբորեն մաքրեք մնացած ատամնափառը և ատամնաքարը և ողողեք բերանը հակասեպտիկ հեղուկով: Պրոցեդուրան շատ հաճախ մի կրկնեք, քանի որ կարող եք թուլացնել ատամի էմալը։ Ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: