12 մթերքներ, որոնք կարող եք ուտել՝ չվնասելով Ձեր կազմվածքը

1. Կաղամբ

Կաղամբի մեկ բաժինը պարունակում է մոտավորապես 33 կալորիա, ինչպես նաև արժեքավոր բուսական սպիտակուցներ, բջջանյութ և ֆոլաթթու, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին:

2. Լոլիկ

Մեկ միջին չափի լոլիկն ունի մոտ 25 կալորիա, այնպես որ համարձակորեն ավելացրեք այն թարմ աղցանների և հիմնական ուտեստների մեջ: Բացի այդ, լոլիկը հարուստ է B խմբի վիտամիններով և կալիումով, էլ չեմ խոսում բջջանյութի մասին։

3. Նեխուր

Բուսական խոհանոցի այս հարգարժան առաջատարը Ձեզ կուրախացնի իր բարձր ֆոլաթթվի պարունակությամբ և ցածր կալորիականությամբ (ընդամենը 20 կալորիա մեկ մատուցման համար), քանի որ այն հիմնականում բաղկացած է ջրից:

4. Գրեյպֆրուտ

Սա ամենահայտնի դիետիկ արտադրանքն է, որը նաև երաշխավորում է արագ և որակյալ հագեցվածություն։ Իսկ եթե Ձեզ չի շփոթեցնում նրա օրիգինալ համը, մի՛ զրկեք Ձեզ այս ցիտրուսը վայելելու հաճույքից։ Միջին չափի մրգի կեսը պարունակում է մոտ 50 կալորիա։

5. Հապալաս

Այս հատապտուղը համեղ և եռանդուն նախաճաշի լավագույն հավելումն է: Հարկ է նշել, որ, բացի հակաօքսիդանտների բարձր պարունակությունից, այն ունի նաև մի փոքր ավելի բարձր էներգիայի արժեք՝ համեմատած մեր ցուցակի մյուս ապրանքների հետ՝ մոտ 85 կալորիա մեկ բաժնի համար։

6. Վարունգ

Ընդամենը 45 կալորիա և ջրի բարձր պարունակություն. Ուսումնասիրությունները ցուց են տվել, որ սննդանյութերի մեծ մասը կուտակվում է վարունգի կեղևում, ուստի այն չպետք է անտեսել։

7. Բրոկկոլի

Մանրացված բողբոջների մի փոքրիկ բաժակը «կքաշի» ընդամենը 31 կալորիա, ինչպես նաև կապահովի A, C, E և K վիտամինների ամենօրյա պահանջը։

8. Հազար

Մի ատեսեք այս խրթխրթան տերևները: Հիանալի նախուտեստ՝ յուրաքանչյուր բաժնի համար ընդամենը 20 կալորիա:

9. Մոշ

Բացի իր զարմանալի, իսկապես ամառային համից, այս հատապտուղը բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա, օգնում է բարձրացնել նրա առաձգականությունը, իսկ մեկ բաժնի մեջ՝ ոչ ավելի, քան 60 կալորիա։

10. Ելակ

Զարմանալի է, որ ելակն ավելի շատ վիտամին C ունի, քան նարինջը, և այն շատ հարուստ է կալիումով։ Մեկ բաժնի համար 50 կալորիա:

11. Ծաղկակաղամբ

Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և ֆոլաթթու, ինչպես կաղամբի մյուս տեսակները։ Միջինից մի փոքր ավելի մեծը պարունակում է մոտ 200 կալորիա, այնպես որ չափաբաժինը կարող է բավականին մեծ և գոհացուցիչ լինել։

12. Համեմունքներ և խոտաբույսեր

Դուք կարող եք համեմունքներ օգտագործել անսահմանափակ առատաձեռնությամբ. դրանք ոչ միայն յուրաքանչյուր ուտեստին տալիս են հատուկ բուրմունք և համ, այլև ունեն գրեթե զրոյական կալորիականություն, ինչպես նաև նպաստում են նյութափոխանակության գործընթացների արագացմանը: Տեղեկատվության համար՝ մեկ թեյի գդալ աղացած չիլիի մեջ կա ոչ ավելի, քան 6 կալորիա, իսկ մաղադանոսում՝ ընդհանրապես 1:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: