Ճապոնացի բժիշկ Հինօհարան ակտիվ ծերության վառ օրինակ է։ 75 տարեկանից հետո նա գրել և հրատարակել է 150 գիրք, որոնք վաճառվել են հսկայական տպաքանակներով։ 100 տարեկան դառնալուց հետո նա շարունակեց բուժվել և կարդալ իր դասախոսությունները։ Առաջնորդվելով իր սեփական փորձով, դոկտորը ձեռնամուխ եղավ երկար կյանքի հիմնական կանոնների հավաքմանը, և դրանցից շատերը շատ անսպասելի կլինեն:
Շիգեակի Հինօհարայի կանոնները․
1. 103-ամյա բժշկի նախաճաշը բաղկացած է մրգային հյութերից, որոնք համադրվում են 1ճ/գ ձիթապտղի յուղով կամ մեկ բաժակ կաթով: Ձիթապտուղը հրաշալի է մաշկի և անոթների համար: Լանչին բժիշկը խմում է մի փոքր կաթ՝ 2-3 կտոր թխվածքաբլիթով: Այնուամենայնիվ, եթե չափազանց զբաղված է, ոչինչ չի ուտում: Ճաշը բաղկացած է մրգերից, մի փոքր կտոր ձկից և շաբաթական 2 անգամ՝ 90 գ յուղոտ մսից:

2. Ճապոնացի բժիշկը պնդում է, որ էներգիան գալիս է, երբ մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն ժամանակ, երբ երկար է քնում կամ լավ է ուտում: Օրինակ, երբ փոքր երեխաները ոգևորվում են, մոռանում են ուտելու և քնելու մասին: Բժիշկը հավատում է, որ, եթե չափահասները չափազանց շատ են նվիրված իրենց աշխատանքին, և դա իրենց երջանկացնում է, ապա նրանք դիետայի կանոնների կամ հավելյալ քնելու կարիք չեն ունենա:
3. Հինոհարան առաջարկել է ամբողջ կյանքում աշխատել և թոշակի չգնալ, եթե այդպիսի հնարավորություն կա։ Կամ դա արեք, ինչքան հնարավոր է ուշ: Նա պնդում է, որ երկարակեցության գաղտնիքը հետաքրքիր աշխատանքն է։
4. Բժիշկն առաջարկում է կառուցել ծրագրեր՝ ապագայի համար, ցանկալի է մի քանի տարի շուտ: Նա կարծում էր, որ այս դեպքում մարդը շատ ավելի երկար ապրելու խթան է ստանում, եթե իրեն նոր բաներ ու տպավորություններ են սպասվում։

5. Գիտնականն առաջարկել է ոչ միայն կուտակել գիտելիքները, այլև առատաձեռնորեն կիսվել դրանցով։ Նա կարդում էր դասախոսություններ, որոնց թիվը տարեկան անցնում էր 150-ից ավելի։ Դրանցից յուրաքանչյուրն ընթերցելը տևում էր կես ժամ, այն էլ կանգնած վիճակում։
6. Հաճախ բժիշկները խորհուրդ են տալիս տարեց հիվանդներին լուրջ անալիզներ հանձնել կամ նշանակել վիրաբուժական միջամտություններ։ Նման դեպքերում Շիգեակի Հինոհարան առաջարկել է նրանց հարցնել, թե արդյոք նույն նշանակումը կանե՞ն իրենց հարազատներին։ Նույնիսկ ամենահմուտ բժիշկը չի կարող բուժել բոլոր հիվանդությունները:
7. Երկար կյանքի կանոններից մեկը բժիշկը համարել է կյանքի ավելի մեծ նպատակի ձևակերպումը, որին պետք է ձգտել։

8. Գիտնականը խորհուրդ է տալիս չզբաղվել ավելորդ կուտակումներով, քանի որ ոչինչ չենք կարողանա տանել մեզ հետ, երբ լրանա մեր կյանքի ժամանակահատվածը:
9. Բժիշկն առաջարկում է միշտ հնարավորինս պատրաստ լինել ցանկացած վատ բանի, աղետի և դժբախտության։
10. Բժիշկը կարծում էր, որ մենք չենք էլ պատկերացնում այն ուժը, որը թաքնված է յուրաքանչյուրիս օրգանիզմում, և ցանկացած պայմաններին հարմարվելու հնարավորությունների մեջ։ Երիտասարդ տարիքում նա ինքնաթիռի ուղևորների հետ գերի է ընկել ահաբեկիչների կողմից։ Չորս օր նրանք ահավոր շոգի տակ ձեռնաշղթաներով անցկացրել են աթոռներին նստած։ Որպես բժիշկ՝ նա նկատում էր, թե ինչպես են իրենց մարմինները հարմարվում նույնիսկ այդ սարսափելի պայմաններին։

11. Բժիշկը պնդում էր, որ գիտական գիտելիքների օգնությամբ հնարավոր չէ բուժել մարդկանց, քանի որ բազմաթիվ հիվանդությունների մեջ կան հոգեսմատիկ պատճառներ։ Նրանց օգնելու համար պետք է նրանց ներգրավել արվեստի մեջ:
12. Հայտնի գիտնականը կարծում էր, որ երկար կյանքը հրաշալի հիշեցում է այլ մարդկանց։ Նա ասաց, որ 60 տարի մարդ պետք է աշխատի հանուն իր ընտանիքի, իսկ հետո՝ ողջ հասարակության բարօրության համար։ Եվ ինքն էլ իր գաղափարը կյանքի կոչեց։ Դրանից հետո, որպես թոշակառու, նա անվճար աշխատում էր օրական 18 ժամ, ընդունում էր բոլոր հիվանդներին շաբաթը յոթ օր։ Հինոհարան ապրեց 105 տարի, մինչև մահը բուժեց հիվանդին, իսկ նրա օրագիրը լցված էր ապագայի ծրագրերով։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն