Օստեոպորոզ. 5 մթերքներ, որոնք ամրացնում են ոսկորներն ու հոդերը. Սա պետք է իմանան բոլորը

Կալցիումով, մագնեզիումով և վիտամին D-ով հարուստ մթերքները կարևոր են ամուր ոսկորների զարգացման և պահպանման համար: Ահա առողջ և ամուր ոսկորների համար նախատեսված մթերքների ցանկը: Դիետայի պարզ փոփոխություններով Դուք կարող եք կանխել վնասվածքները, ոսկորների թուլացումը և օստեոպորոզը, ասում են սննդաբանները:

 

Սպանախ․

Սպանախը հարուստ է բջջանյութով, երկաթով և վիտամին A-ով: Մեկ բաժակ եփած սպանախը պարունակում է մոտ 250 մգ կալցիում: Հում սպանախի մեկ չափաբաժինը, մոտ 2 բաժակ, ապահովում է 290 մկգ վիտամին K՝ սննդանյութ, որը կարևոր դեր է խաղում ամուր ոսկորների կառուցման գործում:

Օստեոպորոզ ունեցող մարդիկ հակված են ցածր վիտամին K-ի մակարդակին: Կանանց խորհուրդ է տրվում 90 միկրոգրամ: Հատկապես եթե կա օստեոպորոզի վտանգ, արժե ամենօրյա սննդակարգում ավելացնել սպանախը։ Արդյունքում կարող եք խուսափել լուրջ խնդիրներից։

Բազուկի տերևներ․

Այս համեղ բանջարեղենը կատարյալ է աղցանների և սմուզիների համար: Այն հարուստ է կալցիումով և ճաշատեսակներին յուրահատուկ համ է հաղորդում։

Նարինջ․

Այն հարուստ է էներգիայով, օգնում է կանխել մրսածությունը, ինչպես նաև ունի մեծ քանակությամբ վիտամին C (2 անգամ ավելի, քան կիտրոնը): Արդյունքում՝ այն օգնում է վերացնել ճարպերը, իջեցնում է խոլեստերինը, արագացնում է բջիջների նորացումը, բուժում վերքերը և լնդերը, մաքրում է արյունատար անոթները, ամրացնում ոսկորներն ու ատամները։

Ընկույզներ և սերմեր․

Նուշը, բրազիլական ընկույզը, արևածաղկի սերմերը, քնջութի սերմերը և կտավատի սերմերը ամրացնում են ոսկորները, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կալցիում և մագնեզիում։

Տերևավոր բանջարեղեններ

Կաթնամթերքը իդեալական չէ ոսկորների առողջության համար, քանի որ ստերիզացումից հետո դրանք բացասաբար են ազդում ոսկորների և հոդերի վրա։ Մուգ կանաչ տերևավոր բանջարեղենները պաշտպանում և ամրացնում է ոսկորները՝ բարձրացնելով արյան pH-ը և ապահովելով K և C վիտամիններով: Դրանք բուսական կարոտինի լավ աղբյուրներ են, որոնք ապահովում են օրգանիզմի վիտամին A-ի կարիքները: Եվ նաև դրանք հարուստ են ֆոլաթթվով, որը շատ օգտակար է ընդհանուր առողջության համար։ Ինչպես նաև դժվար է պատկերացնել ոսկորների առողջության համար ավելի օգտակար մթերք, քան կաղամբը։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: