Օսլայի ուժը. Դիմակ, որը կարող է հարթել կնճիռներն ու ընդգծել դեմքի օվալը առաջին իսկ օգտագործումից

Բոլորը երազում են պահպանել իրենց երիտասար տեսքը, և հենց դրա համար էլ պատրաստ են ծախսել մեծ գումարներ՝ դեմքը թանկարժեք պրոցեդուրաներով երիտասարդացնելու համար։ Իսկ ի՞նչ կանեիք, եթե իմանաք, որ այդ բոլոր պրոցեդուրաներն ու թանկարժեք քսուքները կարելի է փոխարինել մեկ էժան տնական միջոցով, և դա օսլան է։

Դիմակն այնքան արագ և արդյունավետ է գործում, որ այն կարելի է քսել դեմքին տնից դուրս գալուց 30 րոպե առաջ։ Ամենազարմանալին այն է, որ դրա պատրաստման համար մեզ անհրաժեշտ է շատ կարճ ժամանակ։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 0,25 բաժակ ջուր
  • 1 թեյի գդալ կարտոֆիլի օսլա
  • 0,5 թեյի գդալ քարի աղ
  • 3 թեյի գդալ գլիցերին
  • 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Պատրաստման եղանակը․

Նախ գլիցերինը խառնեք օսլայի հետ, ապա ավելացրեք աղը, ձիթայուղը, լավ խառնեք։ Ավելացրեք մաքուր ջուր և լավ խառնեք։ Պետք է ստացվի խիտ զանգված։ Դիմակը քսեք դեմքին և պարանոցին՝ խուսափելով աչքերի հատվածից։ Դիմակը մաքրեք 40 րոպե անց։

ԿԱՐԵՎՈՐ է․ նախքան օգտագործելը, նախ մի փոքր քանակությամբ խառնուրդը քսեք ձեռքին և սպասեք մոտ 5 րոպե՝ ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն 

Понравилась статья? Поделиться с друзьями: