Գիտնականները կարողացել են որոշել գիշերային քնի տևողությունը, որը կապված է գիրության և վաղաժամ մահացության բարձր ռիսկի հետ. դա 9-10 ժամն է:
Բժշկական պորտալի կողմից հրապարակված տվյալների համաձայն, ամեն գիշեր 9-10 ժամ քունը կարող է դառնալ գիրության պատճառ, որը կրճատում է կյանքը՝ հրահրելով վտանգավոր խանգարումների և առողջության հետ կապված խնդիրների զարգացման: Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր այդքան շատ քնում են, 21% -ով ավելի հավանական է, որ ունեն ավելորդ քաշ ու գեր են` համեմատած նրանց հետ, ովքեր օրական քնում են 7-8 ժամ:
Գիտնականները նշում են, որ երկար քնից առաջացող ճարպակալումը սպառնում է մարդու վաղաժամ մահվան:

«Ավելորդ ճարպային հյուսվածքը նպաստում է բորբոքային պրոցեսների զարգացմանը, որոնք հանգեցնում են կյանքին սպառնացող պաթոլոգիաների զարգացմանը, ինչպիսիք են` 2-րդ տիպի շաքարախտը, կրծքի և աղիքների քաղցկեղը և ինսուլտը: Այս խախտումները կարող են 3-10 տարով կրճատել մարդու կյանքը», — նշել են հետազոտության հեղինակները:
Մեկ այլ հետազոտական նախագիծ ցույց է տվել որոշակի քանակությամբ քնի ազդեցությունը կանանց մոտ սրտային հիվանդությունների առաջացման վրա: Պարզվել է, որ օրական 9-11 ժամ քնելը 38%-ով մեծացնում է սրտանոթային հիվանդության հավանականությունը: Այս հիվանդությունը զարգանում է աթերոսկլերոզի ֆոնի վրա` անոթային պաթոլոգիա, կապված արյան զարկերակների խոռոչներում խոլեստերինի կուտակման և դրանց պատերի կալցիֆիկացիայի (խստության) հետ: Սրտի իշեմիկ հիվանդությունը մահվան հիմնական պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն