Քաշի կորստի համար առողջարար և բնական միջոցներ՝ կիտրոնով և կոճապղպեղով

Իհարկե, ինչպես հասկանում եք, հրաշք դիետաներ և հրաշք դեղամիջոցներ գոյություն չունեն։ Քաշը կորցնելու ցանկացած մեթոդ որոշակի ջանք է պահանջում։ Եթե շաբաթ առ շաբաթ հետևեք կիտրոնով և կոճապղպեղով սննդակարգին, բայց շարունակեք ուտել յուղոտ սնունդ, քաղցր և արագ սնունդ, ապա չեք ազատվի ավելորդ քաշից։ Այդ իսկ պատճառով այս երկու ապրանքները ճիշտ սնվելու և մարզվելու իդեալական լրացում են, այլ ոչ թե դրանց փոխարինող:

Ինչպե՞ս է կիտրոնն օգնում նիհարել․

Կիտրոնն օգնում է նիհարել, ինչպես նաև օգտակար է մեր ընդհանուր առողջության համար: Դրանք հարուստ են վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, իսկ թթվայնությունը նպաստում է լավ մարսողությանն ու պաշտպանում լյարդը։ Բացի այդ, կիտրոնն օժտված է միզամուղ հատկությամբ, որը դետոքսիկացնում է և հետևաբար նպաստում է ճարպերի այրմանը:

Ինչպե՞ս է կոճապղպեղի արմատն օգնում նիհարել․

Կոճապղպեղը հիանալի բուժիչ արմատ է, որն ունի երկարատև ավանդույթ բուժման արվեստում: Այն իդեալական է բորբոքումները նվազեցնելու, մարսողության բարելավման, խոլեստերինի մակարդակի իջեցման, ընդհանուր թուլացման և, իհարկե, ճարպերն այրելու համար: Որոշ մարդիկ այն օգտագործում են որովայնի ճարպը վերացնելու և որովայնը նիհարեցնելու համար:

Կիտրոնով և կոճապղպեղով նիհարելու 5 պարզ միջոց․

1. Առավոտյան կիտրոնով տաք ջուր խմեք։

Առավոտյան կիտրոնի հյութով տաք ջուր խմելը շատ օգտակար է առողջության համար։ Իսկապես, այն իդեալական է օրգանիզմը մաքրելու, ճարպերն այրելու և վիտամին C և հակաօքսիդանտներ ստանալու համար: Այսպիսով, կիտրոնով և կոճապղպեղով տաք ջուր խմելը մի փոքր կբարձրացնի Ձեր մարմնի ջերմաստիճանը՝ ակտիվացնելով ճիշտ թերմոգենեզը՝ ճարպերի այրման գործընթացը սկսելու համար։ Այս տոնիկը նաև թեթևացնում է բորբոքումը, ստամոքսի ցավը և փորկապությունը։

2. Մաքրում կիտրոնի հյութով, կայենյան պղպեղով և թխկու օշարակով։

Երբևէ լսե՞լ եք ճարպերն այրելու այս պարզ և արդյունավետ միջոցի մասին: Այն արագացնում է նյութափոխանակությունը և այրում ճարպերը: Լավագույն արդյունքի համար այս ըմպելիքը պետք է խմել մոտ տասը օր։ Խմեք օրական երեք բաժակ՝ նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ։ Ձեզ անհրաժեշտ կլինի մեկ կիտրոնի հյութ։ Պետք է այն հասցնեք եռման աստիճանի և ավելացնեք մի պտղունց կայենի փոշի և մեկ ճաշի գդալ թխկու օշարակ։ Վերջում ստացված զանգվածին ավելացրեք երեք բաժակ ջուր և խառնեք։ Խմեք օրը երեք անգամ։ Սա կօգնի Ձեզ ավելի լավ զգալ և նիհարել:

3. Թեյ կիտրոնով, անանուխով և գրեյպֆրուտով․

Այս թեյը հեշտ է պատրաստվում և շատ արդյունավետ է։ Այն կարող եք խմել օրական երկու անգամ։ Ձեզ անհրաժեշտ է միայն կես կիտրոնի հյութ և մեկ ամբողջական գրեյպֆրուտ։ Հյութերը խառնեք մեկ բաժակ ջրի հետ և լցրեք թեյնիկի մեջ։ Ավելացնել անանուխի երկու տերև և մի քիչ կիտրոնի կեղև և հասցրեք եռման աստիճանի։ Ըմպելիքը կարող եք քաղցրացնել մեկ ճաշի գդալ մեղրով։

4. Կոճապղպեղով լիմոնադ․

Դուք հավանաբար լսել եք այս դասական դիետիկ միջոցի մասին։ Այն օգնում է այրել ճարպը, բարելավում է մարսողությունը և կանխում հեղուկի կուտակումն ու բորբոքումը: Օգտագործման եղանակներից մեկը երկու կիտրոնի հյութը քամելն է ու կոճապղպեղի մանրացված արմատով այն եռացնելը։ Երբ եռա, կրակն իջեցրեք ու ավելացրեք մեկ լիտր ջուր ու երկու կտոր կիտրոնի կեղև։

5. Կանաչ թեյ կոճապղպեղով․

Հակաօքսիդանտներով հարուստ այս թեյը հիանալի է ազդում օրգաիզմի վրա: Հայտնի է, որ կանաչ թեյը թիրախավորում է ճարպը և թույլ չի տալիս այն կուտակել: Բացի այդ, այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը և բարելավում մարսողությունը: Համակցված կոճապղպեղի արմատի հետ՝ սա հիանալի միջոց է Ձեր առողջության մասին հոգալու և կազմվածքը բարելավելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: