Որովայնի փքվածության զգացումը շատ նյարդայնացնող է և երբեմն առաջանում է մի քանի անգամ մեկ շաբաթվա ընթացքում։ Սովորաբար, պատճառը կապված է հեղուկի պահպանման և մարսողության հետ: Այս խնդիրը չի վերանա նույնիսկ եթե Դուք ֆիզիկապես ակտիվ լինեք, ավելորդ քաշ չունենաք և այլն։
Այդ իսկ պատճառով առաջարկում ենք օգտագործել այս միջոցը փքվածության բուժման համար, քանի որ այն նման իրավիճակները լուծելու համար բավարար հատկություններ ունեցող արտադրանք է։

Ինչու՞ է առաջանում այտուց և փքվածություն․
Փքվածությունն առաջանում է աղիներում ավելորդ օդի (մետեորիզմի) պատճառով։ Դա կարող է տեղի ունենալ մի քանի պատճառներով՝ ալերգիաներ և անհանդուրժողականություն (օրինակ՝ կաթնամթերքի հանդեպ անհանդուրժողականություն): Այլ պատճառներից են գրգռված աղիքի համախտանիշը, փորկապությունը և նախադաշտանային համախտանիշը: Բայց ավելի հաճախ դա որոշակի մթերքների օգտագործումն է, որն առաջացնում է հեղուկի կուտակում և ավելացնում գազերի ձևավորում:
Եվ նաև, եթե ունեք այլ ախտանիշներ, օրինակ՝ լուծ կամ որովայնի ցավ ուտելուց հետո, ապա խորհուրդ է տրվում դիմել բժշկի։

Այս միջոցը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, ածխաջրերով, հանքանյութերով և մեծ քանակությամբ մանրաթելերով։ Հենց այս հատկանիշներն են նպաստում աղիքներով անցմանը, սննդի ավելի լավ կլանմանը, միզամուղ էֆեկտ են ձեռք բերում, նյութափոխանակությունը մնում է ակտիվ, ունի նաև հակաբորբոքային ազդեցություն։
Բաղադրությունը․
- Երեք բաժակ մաքուր ջուր
- Դարչինի հատիկներ
- Մեկ ճաշի գդալ մեղր
- 100 գրամ վարսակի փաթիլներ

Ջուրը եռացրեք, ապա ավելացրեք վարսակն ու դարչինի հատիկները։ Թույլ կրակի վրա թող եփվի 30 րոպե։ Դրանից հետո ծածկել կափարիչով և թողեք թրմվի 1 ժամ։ Ապա քամեք և ավելացրեք մեղր։
Խորհուրդ է տրվում օգտագործել 1 բաժակ, յուրաքանչյուր ուտելուց առաջ։ Այսպիսով, Դուք կստանաք հագեցվածության զգացում, կբարելավեք մարսողությունը, ինչպես նաև կկանխեք այտուցը և ավելացող գազերի առաջացումը։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն