Այս բաղադրատոմսերը փորձելու դեպքում Դուք կմոռանաք հոդացավերի մասին: Մարդու համար դժվար է ֆիզիկական աշխատանք կատարել, եթե տառապում է հոդերի ռևմատիկ ցավերից: Որոշ մարդկանց մոտ այս տեսակի ցավերը հայտնվում են մեկօրյա աշխատանքից հետո և անհետանում լավ հանգստի շնորհիվ: Բայց ի՞նչ կլինի, եթե ցավը շարունակվի, և բժշկի ավանդական բուժումը չբերի ցանկալի թեթևացում, կամ չափազանց շատ անցանկալի հետևանքների հանգեցնի:
Ռևմատոիդ արթրիտը հոդերի բորբոքում է: Գոյություն ունեն արթրիտի բազմաթիվ տեսակներ, որոնք կարող են ախտահարել մարմնի ցանկացած հատված՝ պարանոցից մինչև մատները:

Հոդերի ցավ ունեցող շատ մարդիկ պնդում են, որ չեն կարող ապավինել միայն ժամանակակից բժշկությանը: Քանի որ դա բավական արդյունավետ չէ այս տեսակի հիվանդության դեպքում: Ամենալավ բանը, որ կարող եք անել, ապրելակերպի փոփոխությունն է, հատկապես՝ սննդակարգը:
Եթե, չնայած Ձեր ջանքերին, չեք կարող ազատվել ցավից, և, հետևաբար, այլ արդյունավետ լուծում եք փնտրում, ապա այս բաղադրատոմսերը կարող են լինել ամենաարդյունավետ տարբերակներից մեկը: Մենք առաջարկում ենք Ձեզ մի քանի ապացուցված բաղադրատոմսեր:

Ահա թե ինչպես կարելի է պատրաստել վաննաներ՝ հոդացավերի բուժման համար․
Վերցրեք 6 բաժակ (մոտ 1.2 լիտր) տաք ջուր և 50 մլ խնձորի քացախ: Լավ խառնեք, ապա դրեք ձեռքերը կամ ոտքերը դրա մեջ: Թող մոտ 10 — 15 րոպե: Այս մեթոդը հեռացնում է ցավը, ուստի կրկնեք այն, երբ ցավ եք զգում, և նաև շաբաթը մեկ անգամ`բորբոքումը կանխելու համար: Եթե Ձեր պարանոցը կամ մարմնի այլ հատված ցավում է, թրջեք սրբիչն այս լուծույթի մեջ և դրեք այն ցավոտ հատվածի վրա:
Հոդերի ցավի մեկ այլ հիանալի մեթոդ է խնձորի քացախի և ձիթապտղի կամ կոկոսի յուղի համադրությունը:
2 մաս խնձորի քացախը խառնեք 1 մասի կոկոսի կամ ձիթապտղի յուղի հետ: Լավ խառնեք և քսեք ցավոտ հատվածներին 2-3 ժամով կամ ամբողջ գիշեր: Եթե Դուք դա անեք կանոնավոր կերպով, Ձեր ցավի հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն կնվազեն:

Մեկ այլ տարբերակ` բուսական յուղի և աղի խառնուրդ․
Հոդերի ցավը թեթևացնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել ձիթապտղի կամ կոկոսի յուղ: Քանի որ դրանք ունեն հոդերի համար հզոր բուժիչ նյութեր: Ծովի աղի հետ համադրված, Հիմալայան աղը և մագնեզիան (մագնեզիումի սուլֆատ) տալիս են արդյունավետ արդյունք:
Խառնեք 1 ճաշի գդալ ծովի աղ, 1 թեյի գդալ Հիմալայան աղ, 1 թեյի գդալ մագնեզիա: Այնուհետև տաք յուղի մեջ խառնեք այնքան, մինչև հաստ մածուկ ստացվի: Քսեք ցավոտ հոդերին 2-3 ժամով, ապա լվացեք տաք ջրով: Կանոնավոր օգտագործման արդյունքում (շաբաթական 1-2 անգամ) կնկատեք ցավի զգալի նվազում:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն