Ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմի անոթները կորցնում են իրենց ճկունությունն ու առաձգականությունը, իսկ դրանց պատերին առաջանում են աթերոսկլերոտիկ սալիկներ։ Հաճախակի գլխացավերը, արյան բարձր ճնշումը, սրտի կաթվածը և նույնիսկ ինսուլտը կարող են լինել նման անոթային վարակի հետևանք։ Շատ ժողովրդական բաղադրատոմսեր կան անոթները մաքրելու համար, սակայն այսօրվա մեթոդը, թերևս, ամենաարդյունավետն է։ Բնությունը մեզ տալիս է այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է առողջության համար:

Սխտորով և կիտրոնով անոթների մաքրում
Սխտորի հիմնական առավելություններից է աթերոսկլերոզի, հետևաբար՝ սրտի կաթվածի և ինսուլտի զարգացումը կանխելու ունակությունը։ Սխտորը ոչ միայն օրգանիզմում գործարկում է արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու մեխանիզմներ, այլև օգնում է երկար ժամանակ պահպանել ձեռք բերված արդյունքը։
Կիտրոնը պարունակում է հանքանյութեր, եթերային յուղեր, պեկտիններ, օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, որոնք նույնպես բարենպաստ ազդեցություն են ունենում անոթների վիճակի վրա։

Բաղադրությունը․
- 6 կիտրոն
- 30 մեխակ սխտոր
- 1 լիտր ջուր
Պատրաստման եղանակը․
Լվացեք կիտրոնները, մաքրեք սխտորը: Պատրաստի արտադրանքն անցկացրեք մսաղացով։ Ապա զանգվածը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք ջուրը և դրեք կրակին։ Խառնուրդը հասցրեք եռման աստիճանի, բայց ոչ շատ։ Հովացրեք, արտադրանքը լցրեք պահպանման համար հարմար տարայի մեջ և դրեք սառնարանում։ Խմեք այս ըմպելիքից օրական 50 մլ 3 շաբաթվա ընթացքում։ Մեկ շաբաթ ընդմիջեք, ապա նորից կրկնեք 3-շաբաթյա կուրսը։ Կանխարգելիչ նպատակներով նման բուժումը օգտակար է իրականացնել տարին 2 անգամ։

Ըմպելիքը լավացնում է արյան շրջանառությունը, ամրացնում է իմունային համակարգը, կանխում ուռուցքների առաջացումը։ Միջոցը գործում է որպես հակաօքսիդանտ, ինչպես նաև խթանում է երիկամների և լյարդի աշխատանքը: Բայց, ինչպես բոլոր հզոր դեղամիջոցները, այն ունի օգտագործման հակացուցումներ՝ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոց, հղիություն, լակտացիա, էպիլեպսիա, ալերգիա բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն