Վիտամին B12-ը ամենակարևոր, բայց հաճախ անտեսված վիտամիններից մեկն է: Այն կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմի յուրաքանչյուր բջիջի նյութափոխանակության մեջ։ Եթե երկար ժամանակ կա այս վիտամինի պակասությունը, ապա դա կարող է հանգեցնել առողջական խրոնիկական խնդիրների և նույնիսկ լուրջ նյարդաբանական հիվանդությունների։ Ուստի կարևոր է իմանալ վիտամին B12-ի պակասի վաղ նախազգուշացնող նշանները, քանի որ դա կկանխի բազմաթիվ առողջական խնդիրներ:

Վիտամին B12-ի պակասի 7 նախազգուշացնող նշաններ
1. Գլխապտույտ
Վիտամին B12-ի պակասի առաջին ախտանիշներից մեկը հաճախակի գլխապտույտն ու սրտխառնոցն է։ Դրանք կարող են ազդել Ձեզ վրա, երբ բարձրանում կամ իջնում եք աստիճաններով, կամ երբ շատ արագ նստում և ոտքի եք կանգնում: Այս իրավիճակները կարող են վտանգավոր դառնալ։
2. Մոռացկոտություն
Դժվար եք հիշում պարզ բաները, օրինակ, որտեղ եք թողել Ձեր բանալիները կամ Ձեր ընկերոջ անունը: Սա հաճախ չի վկայում վաղաժամ դեմենցիայի մասին, բայց կարող է լինել վիտամին B12-ի պակասի նշան: Հատկապես, եթե Ձեր սննդակարգում դա պարունակող մթերքները շատ քիչ են։ Շատ տարեց մարդիկ կարծում են, որ ունեն Ալցհեյմերի հիվանդություն կամ դեմենցիա: Իրականում նրանք տառապում են վիտամին B12-ի պակասից։ Դրա կարգավիճակն օրգանիզմում կարելի է ստուգել արյան պարզ անալիզով։

3. Մկանային թուլություն
Եթե ձեր մկանները չափազանց թույլ են, ապա վիտամին B12-ի պակասը շատ հավանական է: Արդյունքում, սա առաջացնում է անբնական մկանային թուլություն և կարող է պատճառ դառնալ, որ այլևս չկարողանաք ձեռքի պայուսակներ կամ այլ ծանր առարկաներ կրել:
4. Գունատ մաշկ
Դուք ունեցե՞լ եք գեղեցիկ վարդագույն դեմք, որն ազդարարում է Ձեր լավ առողջության մասին, իսկ այժմ այն գունատ է և դեղին երանգով: Դա կարող է պայմանավորված լինել վիտամին B12-ի պակասով, որը արյան կարմիր բջիջների պակասն է, որի արտադրության մեջ անմիջականորեն մասնակցում է վիտամին B12-ը: Արդյունքում Ձեր օրգանիզմն արտադրում է ավելի շատ բիլիռուբին, որը վարդագույն մաշկը փոխում է գունատի և դեղինի:

5. Վերջույթների հատվածում քոր և թմրություն․
Օրգանիզմում բավարար քանակությամբ վիտամին B12 չստանալը կարող է առաջացնել վերին և ստորին վերջույթների քոր և թմրություն (սա կոչվում է պարեստեզիա): Այս վիտամինի պակասը նշանակում է արյան կարմիր բջիջների արտադրության նվազում, ինչը հանգեցնում է թթվածնի ցածր մակարդակի ոչ միայն մկաններում, այլև նյարդային հյուսվածքներում:
6. Անբացատրելի հոգնածություն
Դուք կանոնավոր քնում եք, բայց Ձեզ հոգնած եք զգում: Սա կարող է լինել վիտամին B12-ի պակասի ևս մեկ նշան: Այս անբացատրելի հոգնածությունը տեղի է ունենում արյան կարմիր բջիջների արտադրության կրճատման պատճառով, ինչը հանգեցնում է Ձեր օրգաններին թթվածնի անբավարար փոխանցմանը:

7. Աչքերի հիվանդություններ
Վիտամին B12-ի երկարատև անբավարարության հետևանքով կարող է առաջանալ տեսողության խանգարում։ Այն կարող է նաև առաջացնել օպտիկական նյարդաբանություն՝ վնասելով տեսողական նյարդը: Արդյունքում դա հանգեցնում է կենտրոնական տեսողության նվազմանը, մշուշոտ կամ կրկնակի տեսողության, լույսի կամ ստվերի նկատմամբ զգայունության։ Այս վիտամինի կարևորությունը ավելի լավ հասկանալու համար ստորև ներկայացված են դրա առողջության ամենակարևոր օգուտները.
1. Կանխում է սրտի հիվանդությունը և ինսուլտը
Նոր հետազոտությունը պարզել է, որ հոմոցիստեինի բարձր մակարդակը ավելի բարձր ռիսկի գործոն է սրտի հիվանդության համար, քան խոլեստերինը։ Այս ոչ սպիտակուցային ամինաթթուն առաջացնում է անոթների բորբոքում: Դա տեղի է ունենում հատկապես այն դեպքում, երբ օրգանիզմը վիտամին B12-ի պակաս ունի: Այլ կերպ ասած, այս վիտամինը նվազեցնում է հոմոցիստեինի մակարդակը և հետևաբար սրտի հիվանդությունների, ինչպես նաև ինսուլտի ռիսկը:

2. Այն էներգիա է տալիս
Վիտամին B12-ը խթանում է էներգիայի արտադրությունը՝ պահպանելով բջիջների առողջությունը: Եթե կա այս վիտամինի պակաս, ապա բջիջները սովամահ են լինում, և մենք հոգնածություն ու թուլություն ենք զգում։
3. Օգնում է մարսողությանը
Այս վիտամինն օգնում է մարսողական ֆերմենտներին մարսել սնունդը ստամոքսում և նպաստում է առողջ նյութափոխանակությանը: Այն նաև աջակցում է աղիքների առողջ բակտերիաներին և հեռացնում վնասակար բակտերիաները: Արդյունքում կանխում է աղիների բորբոքային հիվանդությունները և մարսողական այլ խանգարումները։

4. Ամուր ոսկորներ և հոդեր
Վիտամին B12-ը խորհուրդ է տրվում օստեոպորոզով և հոդերի խնդիրներով հիվանդներին: Ահա այն մթերքների ցանկը, որոնք պարունակում են առավելագույն քանակությամբ վիտամին B12՝ հորթի և հավի լյարդ, սաղմոն, սկումբրիա, սարդինա, թունա, իշխան, մածուն և բուսական կաթ (քունջութ, նուշ և կոկոսի կաթ):
Ինչպես տեսնում եք, վիտամին B12-ը կարևոր դեր է խաղում ընդհանուր առողջության համար: Այն կարող է նաև պաշտպանել Ձեզ տարբեր առողջական խնդիրներից, ինչպես նաև հիվանդություններից: Այդ իսկ պատճառով վիտամին B12-ի պակասի վաղ նշանների իմացությունը լուրջ բարդությունների և բազմաթիվ լուրջ քրոնիկ հիվանդությունների կանխարգելման բանալին է:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն