Վազելինի օգտագործման հետաքրքիր եղանակներ, որոնց մասին քչերը գիտեն  

Երկարացնում է հաճելի բույրերի կյանքը․

Ձեր դաստակներին, ականջների հետևում, կոճերին և նույնիսկ ծնկների տակ և փչեք օծանելիքը։ Ազդեցությունը զարմանալի կլինի: Վազելինը լավ ներծծում և պահում է հոտերը և դանդաղ արտազատում դրանք: Ձեր օծանելիքը սովորականից շատ ավելի երկար կլինի Ձեր վրա:

Պաշտպանում է գլխամակը․

Մինչև Ձեր մազերը տնային պայմաններում ներկելը, մազերի գծի երկայնքով քսեք վազելինի բարակ շերտ: Այն ներկելուց հետո հեշտությամբ մաքրվում է, և Դուք անթերի տեսք կունենաք:

Պահպանում է կուտիկուլները․

Նույնիսկ եթե Դուք վազելին չեք օգտագործում որպես ձեռքերի խոնավեցնող միջոց, ապա այն պետք է գոնե գիշերը քսեք Ձեր կուտիկուլներին: Շարունակական օգտագործման դեպքում վազելինը Ձեր մատներին կտա գեղեցիկ տեսք:

Պրոֆեսիոնալ մատնահարդարում․

Լաք քսելու փորձ չունե՞ք: Ներկը քսելուց առաջ եղունգների շուրջը մաշկին քսեք վազելինի բարակ շերտ և միայն դրանից հետո քսեք լաքը՝ առանց ավելորդ բծերից վախենալու: Եղունգները անթերի տեսք կունենան։

Շրթունքների ճաքերի վերացում․

Մի փոքր շաքարավազ խառնեք վազելինի հետ և մի քանի վայրկյան նրբորեն շփեք Ձեր շուրթերին: Այնուհետև լվացեք այդ ժամանակավոր սկրաբը և քսեք Ձեր շուրթերին մաքուր վազելին, որպեսզի դրանք չչորանան:

Փարթամ թարթիչներ․

Եթե ​​նկատել եք, որ Ձեր տուշը չորացել է, ապա վազելինը կօգնի Ձեզ: Քսեք թարթիչների խոզանակին մաքուր վազելին և սովորականի պես քսեք թարթչաներկին:

Ազատում է քերծվածքների գրգռումներից․

Սա հատկապես ճիշտ կլինի շոգ եղանակին: Եթե ​​մի փոքր վազելին քսեք տուժած հատվածներին, օրինակ՝ ազդրերին կամ թևերին, ապա Դուք ակնթարթորեն կազատվեք տառապանքից:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: