Ոչ մի պեմզա քար և գեղեցկության սրահ. ահա թե ինչպես կարելի է ունենալ գեղեցիկ և հարթ կրունկներ

Ընկերուհիս կիսվեց ինձ հետ ընդամենը երեք բաղադրիչից բաղկացած հրաշալի միջոցով, որի օգնությամբ կունենաք գեղեցիկ և նուրբ կրունկներ։

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ատամի մածուկ
  • Գլիցերին
  • Նուշի յուղ։

Պատրաստման եղանակը․

Բոլոր բաղադրիչները խառնեք հավասար քանակությամբ (մեկ օգտագործման համար սովորաբար բավական է միաժամանակ խառնել ընդամենը մեկ թեյի գդալ):

Խառնուրդը պատրաստեք հարմար ամանի մեջ, խառնեք ատամի խոզանակով այնքան, մինչև միատարր զանգված ստացվի։

Քսեք խառնուրդը կոպիտ մաշկին, ծածկեք տոպրակով և հագեք գուլպա: Դիմակը թողեք Ձեր ոտքերի վրա 30-40 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Որպեսզի ազդեցությունն ավելի երկար տևի, անպայման մաշկին քսեք սնուցող յուղ կամ կրեմ: Դուք կարող եք կրկնել այս ընթացակարգը չոր և կոպիտ մաշկի համար 1 անգամ 7-10 օրվա ընթացքում:

Դիմակն ինքնին կարող է պատրաստ լինել միանգամից մի քանի կիրառման համար, պահպանման ընթացքում այն ​​չի կորցնում իր որակները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: