Զարթուցիչը միացնում եք ավելի ուշ ժամանակի․
Մասնագետների մեծամասնությունը կարծում է, որ պետք է դիմակայեք ավելի շատ քնելու գայթակղությանը: Դրա պատճառը բավականին պարզ է: Եթե ուշ պարկեք քնելու, ապա առավոտյան Դուք կարթնանաք ավելի հոգնած, քան հանգստացած: Փոխարենը, մի քիչ շուտ քնելու դեպքում դուք հեշտությամբ վեր կկենաք զարթուցիչի հենց առաջին ձայնից:
Ստուգում եք հեռախոսը․
Հարցման համաձայն՝ 18-29 տարեկան սմարթֆոններից օգտվողների 63 տոկոսը խոստովանում է, որ առաջին բանը, որ անում են աչքերը բացելիս, հեռախոսին նայելն է: Սա կարող է Ձեզ դնել «խուճապի ռեժիմի» մեջ նույնիսկ Ձեր օրը սկսվելուց առաջ:

Նախաճաշին քաղցրավենիք եք ուտում․
Շաքարավազի մակարդակը բարձրացնելուն պես դառնում եք դյուրագրգիռ ու … կրկին քաղցած: Բլիթների կամ թխվածքաբլիթների փոխարեն կերեք մրգեր կամ սմուզիներ: Դրա շնորհիվ Դուք կստանաք վիտամինների Ձեր չափաբաժինը:
Սուրճ եք խմում դատարկ ստամոքսին․
9: 30 -ից առաջ սուրճ խմելը լավ գաղափար չէ: Գիտնականները պարզել են, որ օրգանիզմը, առավոտյան 8 — 9 -ը արտադրում է ավելի շատ սթրեսի հորմոն կորտիզոլ, որը կարգավորում է էներգիան: Այս ժամանակից առաջ կամ դրա ընթացքում սուրճ խմելը միայն նյարդայնացնելու է Ձեզ և շփոթեցնելու օրգանիզմի բնական կորտիզոլի վերահսկման համակարգը, ինչը հետագայում կհանգեցնի նյարդային խանգարումների: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենօրյա 1 բաժակ սուրճ խմելու լավագույն ժամանակը առավոտյան 10 -ից հետոն է և կեսօրից առաջը:

Ջուր չեք խմում․
Հանգիստ քնելուց հետո Ձեր օրգանիզմը պետք է խոնավացվի: Ջուր խմելը ոչ միայն օգնում է արթնանալ, այլև նյութափոխանակությանը տալիս է ճիշտ ուղղությամբ շարժվելու խնդիր: Բացի լյարդի թունազերծումից, առավոտյան ջուր խմելը կարող է օգնել նիհարելուն և ամրացնել իմունային համակարգը:

Այսպիսով, սկսեք Ձեր օրը մի մեծ բաժակ ջրով:

Բաց եք թողնում առավոտյան մարզումը․
Առավոտյան մարզումներն օգնում են արագացնել նյութափոխանակությունը, այրել ավելի շատ կալորիա ամբողջ օրվա ընթացքում և բարձրացնել արտադրողականությունը: Դուք նաև ավելի հավանական է, որ պահպանեք ռեժիմը ամբողջ օրվա ընթացքում, եթե առաջինը մարզվեք:

Նախաճաշից հետո լվանում եք ատամները․
Ընդհանուր առմամբ ընդունված է, որ նախաճաշից անմիջապես հետո ատամները լվանալը ճիշտ բան է: Փաստորեն, ուտելուց անմիջապես հետո ատամները լվանալը կարող է իրականում վնասել ատամի էմալին, հատկապես, եթե թթու սնունդ, միրգ կամ սուրճ եք օգտագործել: Այսպիսով, ատամները լվացեք արթնանալուց հետո, բայց ուտելուց առաջ: Այնուհետև կարող եք ատամի թել օգտագործել և ողողել բերանը` սննդի մնացորդները հեռացնելու համար: Եթե նախաճաշից հետո չեք կարողանում դադարեցնել ատամների լվացումը, սպասեք առնվազն 30 րոպե:
Տաք լոգանք եք ընդունում․
Տաքը նյարդային համակարգին հուշում է հանգստացնել մկանները և դանդաղեցնել սրտի աշխատանքը: Ի վերջո, սկսում եք հանգիստ զգալ, և ուզում եք նորից քնել: Փոխարենը արագ զով ցնցուղ ընդունեք: Սա կօգնի ազատել ակտիվացնող հորմոն ադրենալինը և բարձրացնել տրամադրությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սառը ցնցուղը կարող է օրգանիզմը լցնել էնդորֆիններով:

Քաղցած չեք, բայց ուտում եք․
Նախաճաշը միշտ համարվել է օրվա ամենակարևոր սնունդը, իսկ ոմանց համար դա այդպես է: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ նախընտրում են չուտել առավոտյան: Իսկ ինքներդ Ձեզ պարտադրելը ավելի վնասակար կլինի:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն