Մթերքներ, որոնք նպաստում են լյարդի արագ մաքրմանը և շատ օգտակար են մեր օրգանիզմի համար

Առողջ սնուցման ոլորտի մասնագետները նշել են ապրանքների ցանկ, որոնք կօգնեն լյարդից հեռացնել տոքսինները, այն էլ՝ արագ և առանց ցավի։

Ջուր․ Ամենապարզ և ամենաարդյունավետ միջոցը ջուրն է։ Բավարար քանակությամբ ջուրը կօգնի հեռացնել տոքսիններն ու քիմիական միացությունները: Ավելի լավ զգալու համար ավելի շատ ջուր խմեք։

Սխտոր. Մարդու սննդակարգում ևս մեկ անփոխարինելի մթերք, որը պարունակում է ծծմբային միացություններ։ Դրանք օգնում են ակտիվացնել լյարդի ֆերմենտները և բարձրացնել դրա «գործունակությունը»։ Բացի այդ, սխտորը պարունակում է ալիցին և սելեն, որոնք պաշտպանում են այս կենսական օրգանը վնասից:

Քրքում. Այս համեմունքի օգնությամբ Դուք կարող եք խթանել լյարդի վնասված բջիջների վերականգնումը, ինչպես նաև ավելացնել լեղու արտադրությունը, ինչը զգալիորեն կարագացնի տոքսինների դուրսբերումն օրգանիզմից։

Կիտրոնով տաք ջուր։ Այս տարբերակը վաղուց է ճանաչվել աշխարհի գիտնականների կողմից: Մասնագետների կարծիքով՝ նման ըմպելիքը լյարդին հրահրում է շատ ավելի շատ ֆերմենտներ արտադրելու։

Խնձոր. Այս մրգերը պարունակում են բազմաթիվ ֆլավոնոիդներ, որոնք կանխում են օրգանիզմում բորբոքային պրոցեսները։ Բացի այդ, խնձորը պարունակում է մանրաթել, ինչպիսին է պեկտինը, որն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից և քիմիական միացություններից:

Բազուկ. Այս մթերքը հուսալիորեն կպաշտպանի լեղուղիները տոքսինների վնասումից: Այն շատ օգտակար է։

Համեմ. Քչերը գիտեն, որ համեմը հակված է օրգանիզմից հեռացնել ծանր մետաղները, որոնք բարձր կոնցենտրացիաների դեպքում կարող են լուրջ վնաս հասցնել լյարդին:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: