Կարտոֆիլով դեմքի դիմակը բնականաբար հեռացնում է տարիքային բծերը` գունաթափելով դրանք: Սա ավելի էժան այլընտրանք է քիմիական քսուքների փխարեն:
Կարտոֆիլի դիմակ` մաշկի ձգման համար․
Սա Ձեր մաշկին կարտոֆիլը կիրառելու ամենահեշտ միջոցն է: Լավագույն արդյունքի համար միշտ առաջինը մաքրեք Ձեր դեմքը:
Հրահանգներ․
- Կլպեք 1 կարտոֆիլ:
- Կտրեք 2 կամ 3 շերտ, յուրաքանչյուրը 1 սմ:
- Յուրաքանչյուր շերտը քսեք Ձեր մաշկին: Կենտրոնացեք պիգմենտային հատվածների վրա:
- Լվացեք դեմքը 15 րոպե անց:

Կարտոֆիլի դիմակ` մաշկի պիգմենտների գունաթափման համար․
Կարտոֆիլի պյուրեն հարեք բլենդերոով: Օգտագործեք այն ամեն օր որպես սովորական բուժում: Եթե պյուրեից մնում է, ապա կարող եք այն պահել սառնարանում՝ թարմությունը պահպանելու համար:
Հրահանգներ․
- 1 կարտոֆիլ կեղևազերծեք և կտրատեք խորանարդաձև:
- Ապա ճզմեք այնքան մինչև ստացվի համասեռ զանհված: Կտորներ չպետք է լինեն:
- 1 ճաշի գդալ քսեք դեմքին:
- Սպասեք 15 րոպե և լվացեք:
Սկրաբ կարտոֆիլով և շաքարավազով՝ մաշկի հավասար երանգի համար․
Կարտոֆիլին ավելացրեք շաքարավազ: Այն շերտազատում է մելանինով լցված մաշկի մահացած բջիջները: Ձեր մաշկը կլինի փափուկ, հարթ և առողջ:

Հրահանգներ․
- Պատրաստեք կարտոֆիլի պյուրե, ինչպես նկարագրված էր վերևում:
- 1 ճաշի գդալ պյուրե կարտոֆիլը խառնեք 1 ճաշի գդալ շաքարավազի հետ:
- Քսեք այն դեմքին՝ շրջանաձև շարժումներով:
- Լվացեք և չորացրեք սրբիչով:
Կարտոֆիլի և կիտրոնի հյութի դիմակ` տարիքային բծերը վերացնելու համար․
Կիտրոնի հյութը բնական սպիտակեցնող նյութ է: Ամենակարևորը, այս սննդանյութը օգնում է մաշկի մեջ կառուցվածքային սպիտակուց՝ կոլագենի արտադրությանը:
Հրահանգներ․
- 1 ճաշի գդալ կարտոֆիլի պյուրեն խառնեք 3-5 կաթիլ կիտրոնի հյութի հետ:
- Լավ հարեք:
- Ապա քսեք դեմքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով աչքերի հատվածին:
- Լվացեք և չորացրեք:

Կարտոֆիլով և սոդայով սկրաբ, մեռած բջիջները հեռացնելու համար․
Կիտրոնի հյութի նման, սոդան բնականաբար սպիտակեցնում է մաշկը: Դրա նուրբ փոշոտ հյուսվածքը նաև սկրաբի դեր է խաղում: Միասին, այս օգուտները հեռացնում են հին և գունավորված մաշկը:
Հրահանգներ․
- Խառնեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի պյուրեն և 1 թեյի գդալ խմորի սոդան:
- Խառնեք այնքան, մինչև մածուկ ստացվի: Անհրաժեշտության դեպքում ավելացրեք ավելի շատ սոդա:
- Մերսեք մաշկը մոտ 15-20 վայրկյան:
- Գրգռումից խուսափելու համար անմիջապես լվացեք և չորացրեք սրբիչով:
Կարտոֆիլի և ելակի դիմակ առողջ մաշկի համար․
Որպեսզի ստանաք ավելի շատ վիտամին C, ապա օգտագործեք ելակ: Սննդարար նյութերը կդարձնեն Ձեր մաշկն ավելի ամուր և պաշտպանված: Բացի այդ, դիմակից զարմանալի հոտ է գալիս:

Հրահանգներ․
- Մանրացրեք 2-3 ելակ և նույն քանակությամբ կարտոֆիլի պյուրե:
- Խառնեք այնքան, մինչև ստացվի միատարր զանգված:
- Քսեք դեմքին՝ խուսափելով աչքի հատվածից:
Հիպերպիգմենտացիան բուժելու համար կարտոֆիլ և կանաչ թեյ․
Կանաչ թեյը ավելին է, քան պարզապես համեղ ըմպելիք: Մաշկի վրա այն կարող է թեթևացնել հիպերպիգմենտացիան՝ այն դարձնելով խելացի ընտրություն ամենօրյա խնամքի համար: Այն նաև պայքարում է պզուկների դեմ՝ նվազեցնելով սեբումի արտադրությունը:
Հրահանգներ․
- Անցեք կարտոֆիլը հյութամզիչով:
- 1 ճաշի գդալ կարտոֆիլի հյութը խառնեք 1 ճաշի գդալ կանաչ թեյի հետ:
- Քսեք դեմքին:
- Դիմակ պատրաստելու համար միացրեք 1 ճաշի գդալ պյուրե կարտոֆիլ և 1 փաթեթ կանաչ թեյի տերևներ:
- Լավ խառնեք և քսեք դեմքին:
- 15 րոպե հետո լվացեք և չորացրեք:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն